ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքը եղավ 2004-ին Երևանի Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի հիմնադրումը: Դա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու մտքում. այդ մարդիկ են` կինոռեժիսոր և փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը, կինոքննադատ և փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:
Փառատոնն անվանվեց այդպես, քանի որ ծիրանը խորհրդանշում է Հայաստանը և նրանից անբաժան է:

Ծիրանի լատիներեն անվանումը ` “prunus аrmeniaсa”, նշանակում է հայկական սալոր, իսկ ծիրանագույնի տաք երանգն առկա է հայկական պետական դրոշի վրա, բայցևայնպես, փառատոնի ծնունդը պատահականություն չէր: 1991-ից ի վեր, անկախության շրջանի հայ կինոարվեստը, թեև վեհերոտ, սակայն կարողացավ ճեղքել և ուղի հարթել դեպի միջազգային փառատոներ: Հայ կինոն մեծ արձագանք առաջացրեց փառատոների և հետահայաց ցուցադրությունների ժամանակ. Փարիզի Պոմպիդու կենտրոն(1993), Մոնրեալ (2000), Բոլոնյա (2003), և այլն:
Միջազգային հաջողություն ունեցան Հարություն Խաչատրյանի, Սուրեն Բաբայանի, Վիգեն Չալդրանյանի, Դավիթ Սաֆարյանի, Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի, Էդգար Բաղդասարյանի և այլ հայ ռեժիսորների նոր ֆիլմերը:

Ակնհայտ դարձավ, որ Սերգեյ Փարաջանովի և Արտավազդ Փելեշյանի անունների հետ կապվող և կայացած կինոարտադրության ավանդույթներ ունեցող երկիրն իր միջազգային կինոփառատոնի կարիքն ունի. մի բան, որ նախկինում երբեք չէր եղել, մինչդեռ առաջին կինոստուդիան Հայաստանում հիմնադրվել է 1923-ին, իսկ Համո Բեկնազարյանի նկարահանած առաջին խաղարկային ֆիլմը` '' Նամուսը'', ցուցադրվել է 1925-ին:

Երևանի Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնն ունի ''Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ'' կարգախոսը: Այս բնորոշումը մեր կրքոտ նվիրումի խորհրդանիշն է ` մշակութային կամուրջներ կառուցելու և երկխոսություն խթանելու առումով: Այն նաև արտացոլում է Հայաստանի պատմությունը. երկիր, որ հազարամյակների ընթացքում թեժ կետ է եղել է մրցակից աշխարհաքաղաքական ուժերի համար:

Իր ցանկալի աշխարհագրական դիրքի պատճառով Հայաստանը վերածվել է տարբեր կայսրությունների հակամարտությունների թիրախի, մյուս կողմից` դա առաջ է բերել աշխարհի տարբեր ազդեցություններով և դինամիկ արվեստի ժառանգությամբ հագեցած մի քաղաքակրթություն:

Մենք ողջունում ենք տարբեր ազգային պատկանելության խմբեր, կրոններ ու ազգություններ ներկայացնող ֆիլմերը, որոնք պատկերում են մարդու փորձառությունը, ժողովրդի ամենօրյա կյանքը` սովորական ու անսովոր. մարդկանց ուրախություններն ու տառապանքը` մինչ նրանք փորձում են իմաստավորել փոփոխվող աշխարհը, և ջանում վերագտնել իրենց ` ավելի ու ավելի քիչ սահմաններ ճանաչող աշխարհում:

Երևանը զարգացում ապրող այդ ժառանգության վկայությունն է, իսկ Ոսկե Ծիրանը տարածաշրջանի կինոգործիչների համար արագորեն վերածվեց առաջնակարգ նշանավայրի` հատկապես նրանց համար, ովքեր առաջ են մղում խաղաղության, մշակութային ներդաշնակության և փոխըմբռնումի համամարդկային արժեքները: Այդու` Ոսկե Ծիրանը ցուցադրում է բազմաթիվ ֆիլմեր, որոնք ներկայացնում են տարատեսակ ազգեր, ազգություններ և կրոններ`հավաքական կերպով պատկերելով մարդկային փորձառության ողջ հարստությունը:

Ոսկե Ծիրան փառատոնը նմանատիպ այլ իրադարձություններից տարբեր է` այն իմաստով, որ փոքրամասշտաբ է և առավել մտերմիկ, սակայն փառատոնը շարունակաբար արժանանում է միջազգային ուշադրությանն ու հարգանքին:
Ֆիլմերը ներկայացվում են երկու միջազգային մրցութային բաժիններում` խաղարկային և վավերագրական: Յուրաքանչյուր անվանակարգում մեկ Ոսկե Ծիրան և Հատուկ հիշատակում (Արծաթե Ծիրան) մրցանակ է հանձնվում:
Փառատոնն ունի հատուկ համահայկական մրցութային բաժին, Հայկական համայնապատկերը` հայկական ծագում ունեցող կինոգործիչների ֆիլմերի համար: Փառատոնի բացումը մշտապես նշանավորվում է ավանդական ծիրանօրհնեքով. այն մրգի օրհնությամբ, որով հայտնի է Հայաստանը:

14 տարիների ընթացքում փառատոնի պատվավոր հյուրերի թվում են եղել Մարկո Բելոքիոն , Վիմ Վենդերսը, Տոնինո Գուերրան, Կլաուդիա Կարդինալեն, Ֆաննի Արդանը, Ալեն Թերզյանը, Թեոդորոս Անգելոպուլոսը, Նիկիտա Միխալկովը, Ալեքսանդր Սոկուրովը, Քլեր Դենին, Ջաֆար Փանահին, Միխայել Գլավոգերը , Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոնը, Բրյունո Դյումոնը, Ֆաթիհ Աքինը, Չան-դոն Լին, Յոս Սթելլինգը, Քշիշտոֆ Զանուսսին, Դարիուշ Մեհրջուին, Մոհսեն Մախմալբաֆը, Բելա Տարը, Կոհեյ Օգուրին, Քաթրին Բրեյան, Լեոս Կարաքսը, Նուրի Բըլգե Ջեյլանը, Սեմիհ Կապլանօղլուն, Գոդֆրի Ռեջջիոն, Վիկտոր Էրիսեն, Ագնեշկա Հոլանդը, Իշտվան Սաբոն, Մարգարետ ֆոն Տրոտան, Ցզյա Չժանկեն, Կիմ Կի Դուկը, Ամոս Գիտայը, Օտար Իոսելիանին, Ռոբեր Գեդիգյանը, Օռնելա Մուտին, Նաստասյա Կինսկին, Ժաքլին Բիսետը և այլք:

''Ոսկե Ծիրան'' Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնը կկայանա...


2024թ.-ի հուլիսի 7- 14-ը


Մենք ողջունում ենք զանազան էթնիկ խմբեր, կրոններ, ազգություններ ներկայացնող ֆիլմերը, որոնք պատկերում են մարդու փորձառությունը. ժողովրդի ամենօրյա սովորական ու անսովոր կյանքը, մարդկանց ուրախություններն ու տառապանքը` մինչ նրանք փորձում են իմաստավորել փոփոխվող աշխարհն ու ջանում վերագտնել իրենց` ավելի ու ավելի քիչ սահմաններ ճանաչող այդ աշխարհում:

ԾՐԱԳՐԵՐ


Միջազգային մրցույթ

Ցանկացած ժանրի լիամետրաժ (ավելի քան 60ր.) ֆիլմերի համար՝ ողջ աշխարհից:

Տարածաշրջանային համայնապատկեր

Վավերագրական և խաղարկային ֆիլմերի մրցույթ Առաջավոր Ասիայի տարածաշրջանից (Միջազգայի ժյուրիի և կինոքննադատների միջազգային
ասոցիացիայի - FIPRESCI ժյուրիի դիտման համար):

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ

Ցանկացած ժանրի կարճամետրաժ Հայաստանից
(5 -45 ր.):

Արտամրցութային ծրագրեր

Երևանյան պրեմիերաներ. աշխարհի լավագույն ֆիլմերի երևանյան ցուցադրություններ՝ փառատոնի հրավերով:

Հետահայաց ցուցադրություններ

Հարգանքի տուրք

Ծուռ ծիրան

Հատուկ ցուցադրություններ


Մրցութային բաժիններում վավեր են այն ֆիլմերը, որոնց առաջին հանրային ցուցադրությունը եղել է 2023-ի հուլիսի 15-ից հետո:

ՖԻԼՄԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

Փոստով, էլեկտրոնային փոստով կամ որևէ այլ ձևով ներկայացված հայտադիմումներն անվավեր են համարվում, բացի առցանցը հայտը:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթին և Տարածաշրջանային համայնապատկեր ծրագրին հայտ ներկայացնելու վճարը՝ 30 ԱՄՆ դոլլար (բացառությամբ ՀՀ ֆիլմերից):
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթին հայտ ներկայացնելու վճարը՝ 10 ԱՄՆ դոլլար (բացառությամբ ՀՀ ֆիլմերից):
Նախնական ընտրության համար ֆիլմերի հայտագրման վերջնաժամկետն է 2024թ. մայիսի 1-ը:
Փառատոնն իրավունք է վերապահում մերժել ուշ ներկայացված դիմումները:

Փառատոնի մրցութային կամ արտամրցութային ծրագրերում ֆիլմը հաստատվելու դեպքում դիմողը համաձայն է՝
  • Տրամադրել ֆիլմի թրեյլերն առցանց` ժամկետ չունեցող հղումով /link/, կամ բարձր հստակեցմամբ /HD- resolution/ ֆայլով:
  • Տրամադրել նյութեր՝ ֆիլմի համապատասխանեցման /locaization/ համար (երկխոսությունների ցանկերն անգլերենով, տեղորոշման ցանկը /spotting list/, ''սքրիները'' և գեղարվեստական պաստառը):
Նյութերը պետք է առաքվեն թվային տարբերակով՝ [email protected] հասցեով. էլեկտրոնային ուղերձի առարկան մատնանշող տողում /subject line/ անհրաժեշտ է ներկայացնել ֆիլմի վերանագրի տեղական և անգլերեն տարբերակները: Փառատոնը կոշտ կրիչներով /hard drives/, USB կրիչներով, կամ որևէ այլ ֆիզիկական կրիչով առաքանի չի ընդունում:
Վերջնական ընտրությունը կատարվում է Ընտրական հանձնաժողովի կողմից, և վերջինիս որոշումը վիճարկման ենթակա չէ:
Ցավոք, մենք հնարավորություն չունենք վերադարձնել DVD-երը, կամ արձագանքել, եթե ձեր ֆիլմը չի ընտրվել:

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ

Լիամետրաժ խաղարկային ֆիլմեր` DCP ֆորմատով։
Յուրաքանչյուր ֆիլմ փառատոնում կարող է ցուցադրվել ոչ ավելի, քան երեք անգամ: Մրցանակ շահելու դեպքում կազմակերպիչները ֆիլմի հավելյալ ցուցադրություն կապահովեն փառատոնի վերջին օրը:
Փառատոնի բոլոր մրցութային ֆիմերը կցուցադրվեն բնօրինակի լեզվով` անգլերեն և հայերեն ենթագրերով:
Փառատոնը պատճենների համար պատասխանատվություն է կրում դրանք առաքողից վերցնելու պահից (ներկրելու դեպքում) միչև առաքողին հանձնելը (վերադարձնելու կամ արտահանելու դեպքում):
Փառատոնը կվճարի պատճենների երկկողմանի առաքման ծախսերը միայն այն դեպքում, եթե պատճենները ստացվել են սկզբնաղբյուրից և վերադարձվում են սկզբնաղբյուր:
Այն դեպքում, եթե կրկնօրինակը մեկ այլ փառատոնի է ուղարկվել` Ոսկե Ծիրան Երևանի միջազգային կինոփառատոնը կվճարի միայն միակողմանի փոխադրավարձը:
DCP կրկնօրինակները պետք է փառատոնին ուղարկվեն իրենց իսկական կոշտ տուփերով, որոնց վրա պետք է առկա լինի ֆիլմի վերնագրով ընթեռնելի պիտակ:

ԺՅՈՒՐԻՆԵՐ

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրի
Կարժամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրի
Տարածաշրջանային ամայնապատկեր մրցույթ՝ Կինոքննադատների միջազգային
ասոցիացիայի (FIPRESCI) ժյուրի
ժյուրիի յուրաքանչյուր անձնակազմ գործում է ըստ իր կանոնակարգի: Հարկ եղած դեպքում, կանոնակարգի ու ընթացակարգի վերաբերյալ խորհրդատվության նպատակով, փառատոնի տնօրենը կարող է մասնակցել հանդիպումներին:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Միջազգային մրցույթ
“Ոսկե Ծիրան” ՝ Լավագույն ֆիլմ (1,5 միլիոն դրամ)
“Արծաթե Ծիրան” ՝ Հատուկ մրցանակ

Կորիզ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ
“Ոսկե Ծիրան” ՝ Լավագույն կարճամետրաժ ֆիլմ (1 միլիոն դրամ)
“Արծաթե Ծիրան” ՝ Հատուկ մրցանակ

Տարածաշրջանային համայնապատկեր
“Ոսկե Ծիրան” ՝ Լավագույն ֆիլմ (1,5 միլիոն դրամ)
“Արծաթե Ծիրան” ՝ Հատուկ մրցանակ


'' Ոսկե Ծիրան'' մրցանակը ստանում է ֆիլմի ռեժիսորը:
Ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի՝ դրամական բոլոր մրցանակները ենթակա են հարկման, որը պետք է վճարվի Հայաստանում: Դրամի ընթացիկ փոխարժեքին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել` https://www.cba.am/en/sitepages/default.aspx

ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՖԻԼՄԸ

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2024թ. մայիսի 1-ը:

Ընտրող հանձնաժողովի վերջնական որոշումները կհրապարակվեն 2024թ. մայիսի 31-ից հետո:

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

  • ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
    Հիմնադիր նախագահ
  • ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    Հիմնադիր / Միջազգային ծրագրերի խորհրդատու
  • ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
    Հիմնադիր / Փառատոնի գլխավոր խորհրդատու
  • ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
    Գեղարվեստական ղեկավար
  • ՎԱՐՎԱՌԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
    Միջազգային բաժնի ղեկավար
  • ՆԱՐԵ—ԼԵՈՆԵ
    ՏԵՐ—ԳԱԲԻՐԻԵԼՅԱՆ
    GAIFF Pro - ի ղեկավար
  • ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԻԿՅԱՆ
    Փառատոնի օրաթերթի համակարգող
  • ԷԼԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆ
    Դիզայներ
  • ՀՅՈՒԳՈ
    Փառատոնի օրաթերթի համակարգող
  • ՍՈՆԱ ԿԱՐԱՊՈՂՈՍՅԱՆ
    Ֆիլմերի համադրող
  • ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
    Մամուլի պատասխանատու
  • ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    Film Schedule Coordinator
  • TAMARA ISKANDARYAN
    Office Manager
  • Բացում/Փակում
  • Լիամետրաժ մրցույթ
  • Տարածաշրջանային համայնապատկեր
  • Կորիզ
  • Արտամրցութային ծրագիր
  • Հետահայաց ցուցադրություններ
  • Հարգանքի տուրք
  • Լիամետրաժ մրցույթ
  • Տարածաշրջանային համայնապատկեր
  • Կորիզ