ՄԱՄՈՒԼ
ՄԱՄՈՒԼ
Հարգելի լրագրողներ,


ՈՍԿԵ ԾԻՐԱՆ Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի կենտրոնը սկսում է փառատոնը լուսաբանել ցանկացող լրագրողների հավատարմագրումը: Փառատոնն այս տարի կկայանա հուլիսի 7-14-ը։

Հավատարմագրվել կարող են.

• տպագիր մամուլի լրագրողներ
• ռադիո/հեռուստալրագրողներ
• լուսանկարիչներ և ֆոտոլրագրողներ
• էլեկտրոնային լրատվամիջոցների թղթակիցներ
• լրատվական ծառայությունների լրագրողներ
• անկախ լրագրողներ, բլոգերներ

Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է.

• Լրացնել հայտը https://forms.gle/GvaKq7MxU3S1tcQ78
• կցել մեկ անձնագրային չափի լուսանկար
• լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի երաշխավորագիր` նշելով լրագրողի (անհրաժեշտության դեպքում նաև օպերատորի կամ լուսանկարչի) անուն ազգանունը, նաև փառատոնի նյութերը հրապարակելու/թողարկելու համաձայնություն
• անցած փառատոնի լուսաբանման առնվազն 2 նյութ (առաջին անգամ հավատարմագրվողների համար` արվեստի կամ մշակույթի վերաբերյալ 2 հոդված/ռեպորտաժ)

Հավատարմագրված լրագրողն իրավունք է ստանում.

• ստանալ փառատոնի մամուլի կենտրոնի ողջ տեղեկատվությունը և օգտվել մամուլի ծառայություններից
• ազատ մուտք բոլոր մամլո ասուլիսներին և լրատվամիջոցների համար նախատեսված միջոցառումներին
• հարցազրույցներ փառատոնի մասնակիցների, հյուրերի, ժյուրիի անդամների հետ (նախապես արված պայմանավորվածության համաձայն)


Դիմել հավատարմագրման համար


Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել փառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանի հետ +374 77 30 34 84, անձնական էլ․ հասցե՝ [email protected]


  • Բացում/Փակում
  • Լիամետրաժ մրցույթ
  • Տարածաշրջանային համայնապատկեր
  • Կորիզ
  • Արտամրցութային ծրագիր
  • Հետահայաց ցուցադրություններ
  • Հարգանքի տուրք
  • Լիամետրաժ մրցույթ
  • Տարածաշրջանային համայնապատկեր
  • Կորիզ