Հայաստան
ԹՌՉՈՂ ՏԵՐԵՎՆԵՐԻ ԵՐԳԸ
12 րոպե
2023

Synopsis
Ճամփորդություն դեպի երազանք, որը սկսվում է տերևները որպես ծածկոց օգտագործող տասներկուամյա աղջկա՝ Սունայի և գաղտնի գիտելիքների տիրապետող ծերունու հանդիպումից։ Խորհրդածություն ընկերության մասին հոր ու դստեր, ուսուցչի ու աշակերտի, մեծահասակի ու երեխայի միջև, և ճանապարհ, որը կարող է անհնարը հնարավոր դարձնել։ Ֆիլմում ստեղծված տառերը ոգեշնչված են հին հայկական խորհրդանիշներից։

Cast & Crew
Պրոդյուսերներ` Արմինե Անդա, Աշքան Ռահգոզար, Արման Ռահգոզար
Ռեժիսոր՝ Արմինե Անդա
Սցենարի հեղինակներ՝ Արմինե Անդա, Ռոման Բալայան
Նկարիչ՝ Աննա Հակոբյան
Երաժշտությունը` Միքայել Ոսկանյանի
Մոնտաժող՝ Կարեն Բաղինյան
Արտադրությունը՝ Hoshkee Film, Hoorakhsh Studios


Արմինե Անդա
Արմինե Անդայի` որպես սցենարի համահեղինակի և պրոդյուսերի մասնկացությամբ ստեղծված ֆիլմերը մասնակցել են ավելի քան 100 փառատոնի (Պուսան, Գյոթեբորգի, Վարշավա, Կլերմոն-Ֆերան, Օբերհաուզեն, Ուպսալա, Cinemed, Տամպերե, Go Short, Անիմաֆեստ Զագրեբ, BIAF, Anim’Est, Cinanima, «Կրոկ» և այլն)։ Հայաստանում նա ստացել է «Օրանժ»-ի մրցանակn իր ֆենթըզի վեպի համար, որը հրատարակվել է հենց իր նկարազարդումներով։ Անդայի՝ որպես ռեժիսորի դեբյուտային աշխատանքը՝ «Փչում է քամին» ֆիլմը, նկարահանվել է Աբաս Կիառոսթամիի աշխատարանում։ Նրա առաջին անիմացիոն աշխատանքի՝ «Թռչող տերևների երգը» ֆիլմի սցենարի համահեղինակն է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2023-ին Անիմացիոն ֆիլմերի Կաբոմ փառատոնի «Նոր ուղղություններ» մրցութային ծրագրում: Արմինե Անդան Berlinale Talent հարթակի շրջանավարտ է, EAVE-ի և EWA-ի անդամ։

Ֆիլմացանկ
Քամին փչում է (կ/մ, 2010), Թռչող տերևների երգը (կ/մ, 2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ