Հարգելի լրագրողներ,
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի կենտրոնը սկսում է փառատոնը լուսաբանել ցանկացող լրագրողների հավատարմագրումը: Փառատոնն այս տարի կկայանա հուլիսի 10-17-ը։
Հավատարմագրվել կարող են.• տպագիր մամուլի լրագրողներ
• ռադիո/հեռուստալրագրողներ
• լուսանկարիչներ և ֆոտոլրագրողներ
• էլեկտրոնային լրատվամիջոցների թղթակիցներ
• լրատվական ծառայությունների լրագրողներ
• անկախ լրագրողներ, բլոգերներ
Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է.• Լրացնել հայտը
• կցել մեկ անձնագրային չափի լուսանկար
• լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի երաշխավորագիր` նշելով լրագրողի (անհրաժեշտության դեպքում նաև օպերատորի կամ լուսանկարչի) անուն ազգանունը, նաև փառատոնի նյութերը հրապարակելու/թողարկելու համաձայնություն
• անցած փառատոնի լուսաբանման առնվազն 2 նյութ (առաջին անգամ հավատարմագրվողների համար` արվեստի կամ մշակույթի վերաբերյալ 2 հոդված/ռեպորտաժ)
Հավատարմագրված լրագրողն իրավունք է ստանում.• ստանալ փառատոնի մամուլի կենտրոնի ողջ տեղեկատվությունը և օգտվել մամուլի ծառայություններից
• ազատ մուտք բոլոր մամլո ասուլիսներին և լրատվամիջոցների համար նախատեսված միջոցառումներին
• հարցազրույցներ փառատոնի մասնակիցների, հյուրերի, ժյուրիի անդամների հետ (նախապես արված պայմանավորվածության համաձայն)
Դիմել հավատարմագրման համար
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել փառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանի հետ +374 77 30 34 84, անձնական էլ․ հասցե՝
[email protected]