PRESS

Armenia to present four Cannes short films


Armenia will become the Guest Country of the Next Step Studio initiative within the Critics' Week section of the 80th Cannes Film Festival in 2027. As part of the program, four Armenian and four international directors will jointly produce four short films in Armenia, which will be presented at the 2027 Cannes Film Festival.

The initiative is being implemented with the support of Armenia's Ministry of Education, Science, Culture and Sport, in cooperation with the Guild of Armenian Film Directors and Producers.

PanArmenian.Net
17.07.26

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց


Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին, ցավեցրին։ Այսպիսին էր 23-րդ «Ոսկե ծիրան»-ի շաբաթը՝ հուլիսի 12-19-ը Երեւանում։ Մի շաբաթ կինոթատրոնից կինոթատրոն էի վազում՝ մոռացած, թե ինչ է կատարվում երկրում ու աշխարհում։ Հաշվեցի՝ ընդամենը քսանվեց ֆիլմ էի դիտել ներկայացված իննսուն ֆիլմերից՝ հայկական, համաշխարհային, ծեծված ու անսպասելի թեմաներ արծարծող։ Փառատոնն ընդգրկվել է աշխարհի լավագույն քառասունինը փառատոնների ցանկում, կարելի է փաստել, որ «Ոսկե ծիրան»-ը իսկապես հաջողել է։ Սուսաննա Հարությունյանը, Հարություն Խաչատրյանը եւ Միքայել Ստամբոլցյանը ավանդույթի համաձայն համալիրի լուսավոր դահլիճում ձեռքները վեր բարձրացրին ու հայտարարեցին փառատոնի բացումը։

Անահիտ Հայրապետյան
Ազգ
21․07․26

Տարածությունից մինչև ժառանգություն


«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի «Կորիզ» մրցութային ծրագրից առանձնացրել ենք երկու կարճամետրաժ ֆիլմ։

Ռեժիսոր Արթուր Սահակյանի կինոձեռագրին դեռ ծանոթ ենք «Քամու հետ» վավերագրական ֆիլմից։ Այս անգամ կինոռեժիսորն ընտրել է պատմություն, որտեղ տարածությունն ու ժամանակը դադարում են լինել պարզապես ֆիզիկական չափումներ և վերածվում են ֆիլմի գլխավոր դրամատուրգիական առանցքների։ «Մենակ երկուսով» կարճամետրաժ վավերագրական ֆիլմում տունը պարզապես ապրելու վայր չէ․ այն հիշողության տարածք է, որտեղ յուրաքանչյուր առարկա, պատ, դուռ և լուսամուտ կրում են անցյալի հետքերը։ Ֆիլմի կառուցվածքն էլ մերժում է գծային պատմումը։ Պատմությունն սկսվում է Օֆելյայի բացակայությունից, սակայն այդ բացակայությունը ֆիլմի ընթացքում աստիճանաբար վերածվում է ներկայության։

Վովա Արզումանյան
Գրողուցավ
18․07.26
Made on
Tilda