Հարգելի լրագրողներ,

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ  Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի կենտրոնը սկսում է փառատոնը լուսաբանել ցանկացող լրագրողների հավատարմագրումը: Փառատոնն այս տարի կկայանա հուլիսի 10-17-ը։

Հավատարմագրվել կարող են.

տպագիր մամուլի լրագրողներ
ռադիո/հեռուստալրագրողներ
լուսանկարիչներ և ֆոտոլրագրողներ
էլեկտրոնային լրատվամիջոցների թղթակիցներ
լրատվական ծառայությունների լրագրողներ
անկախ լրագրողներ, բլոգերներ


Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է.

Լրացնել հայտը
կցել մեկ անձնագրային չափի լուսանկար
լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի երաշխավորագիր` նշելով լրագրողի (անհրաժեշտության դեպքում նաև օպերատորի կամ լուսանկարչի) անուն ազգանունը, նաև փառատոնի նյութերը հրապարակելու/թողարկելու համաձայնություն 
անցած փառատոնի լուսաբանման առնվազն 2 նյութ (առաջին անգամ հավատարմագրվողների համար` արվեստի կամ մշակույթի վերաբերյալ 2 հոդված/ռեպորտաժ)


Հավատարմագրված լրագրողն իրավունք է ստանում.

ստանալ փառատոնի մամուլի կենտրոնի ողջ տեղեկատվությունը և օգտվել մամուլի ծառայություններից
ազատ մուտք բոլոր մամլո ասուլիսներին և լրատվամիջոցների համար նախատեսված միջոցառումներին
հարցազրույցներ փառատոնի մասնակիցների, հյուրերի, ժյուրիի անդամների հետ (նախապես արված պայմանավորվածության համաձայն)

 

Դիմել հավատարմագրման համար

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել փառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանի հետ +374 77 30 34 84, անձնական էլ․ հասցե՝ news.grigoryan@gmail.com