ՀԻՆԳ ԵՐԱԶՈՂՆԵՐԸ ԵՎ ՁԻՆ
ՀԻՆԳ ԵՐԱԶՈՂՆԵՐԸ ԵՎ ՁԻՆ

ՀԻՆԳ ԵՐԱԶՈՂՆԵՐԸ ԵՎ ՁԻՆ

Ռեժիսոր Վահագն Խաչատրյան, Արեն Մալաքյան

Արտադրությունը՝ 2022

Տևողությունը՝ 80րոպե.

Երկիրը՝ Հայաստան/Գերմանիա/Շվեյցարիա/Դանիա/Վրաստան

Ցուցադրություններ

11 Jul 2022 19․00 Մոսկվա կ/թ, Կարմիր դահլիճ
12 Jul 2022 10․00 Մոսկվա կ/թ, Կարմիր դահլիճ

ՍԻՆՈՓՍԻՍ

Երեք հայեր են պատկերված այստեղ, ընդհանուր առմամբ՝ չորս գործող անձ, որոնք ձգտում են կյանքի կոչել իրենց երազանքը: Հիվանդանոցի վերելակավարն ուզում է տիեզերք թռչել, գյուղացի երիտասարդն իր համար կատարյալ կին է փնտրում, իսկ ֆեմինիստ ու երիտասարդ աղջիկները պարզապես ուզում են իրենց կյանքով ապրել՝ սպասելով ցույցերին և հույսեր կապելով հեղափոխության հետ:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Վահագն Խաչատրյան
Վահագն Խաչատրյան

Ռեժիսոր

Պրոդյուսեր(ներ)

Վահագն Խաչատրյան, Էվա Բլոնդո

Օպերատոր

Վահագն Խաչատրյան, Արեն Մալաքյան, Անդրանիկ Սահակյան

Հնչյունային ձևավորող

Ջոնաթան Դարչ

Մոնտաժող

Ֆեդերիկո Դելպերո Բեխար

Արտադրությունը՝

Color of may, OOlik production

Վահագն Խաչատրյան

Ծնվել է Երևանում, 17 տարեկանից մեկնել Չինաստան: 2008-14 թթ. սովորել է Պեկինի կինոակադեմիայում, որտեղ մի քանի վավերագրական ֆիլմ է նկարահանել և Էրազմուս Մունդուս ծրագրին մասնակցելով՝ կինովավերագրության մագիստրոսի աստիճան ստացել: Վերջին տասը տարիներին աշխատել է «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում՝ որպես համակարգող և ռեժիսորի օգնական: 2014-16 թթ. մասնակցել է DOC Nomads ծրագրին և այդ ծրագրի շրջանակներում վավերագրական ֆիլմեր նկարահանել եվրոպական երկրներում, ուսանել է Լուզոֆոնյան համալսարանում (Պորտուգալիա), Թատրոնի և կինոարվեստի համալսարանում (Բուդապեշտ), Արվեստի դպրոցում (Բրյուսել): Պորտուգալիայում նկարահանել է «Հեռախոսախցիկ» (2014), Հունգարիայում՝ «Սա ծխամորճ չէ» (2015), իսկ Բելգիայում՝ «Կորսված երազ» (2016) ֆիլմերը: Բոլորը ցուցադրվել են աշխարհի մի շարք կինոփառատոներում: Խաչատրյանի վերջին աշխատանքներից «Արևը, լուսինը և հրացանակիրները» ֆիլմի պրեմիերան կայացել է Շվեյցարիայի Visions Du Réel ԿՓ-ում: Ֆիլմը ցուցադրվել է Լայպցիգի, Թայվանի վավերագրական կինոյի, Մոսկվայի, Սան Ֆրանցիսկոյի և 30 այլ ՄԿՓ-երում՝ արժանանլով մի քանի մրցանակի:


Ֆիլմացանկ

Լաո Հան (2012), Առաջին քայլ (2013), Հեռախոսախցիկ (2014), Կորսված երազ (2016), Արևը, լուսինը և հրացանակիրները (2017), Հինգ երազողները և ձին (2021):


Արեն Մալաքյան
Արեն Մալաքյան

Ռեժիսոր

Արեն Մալաքյան

Ծնվել է Վանաձորում: 2015-ին ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային կինոյի բաժինը: Ուսումնառության տարիներին մասնակցել է Երևանում Լոձի կինոակադեմիայի կազմակերպած միջազգային աշխատանոցին: «Աշխարհն արևածագից մինչ մայրամուտ» նախագծի շրջանակներում նկարահանել է իր կարճամետրաժ վավերագրական առաջնեկը՝ «Տատ ու պապ» ֆիլմը (2013): Ավարտական աշխատանքը՝ «Աղջիկը լուսնի վրա»-ն, 2015-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին, ինչպես նաև պարգևատրվել մի շարք ՄԿՓ-երում, որոնց թվում են Բաստաու, «Նոր ալիք» և Ֆրեսկո ՄԿՓ-երը: «Web ծիրան» երևանյան փառատոնում ֆիլմը մրցանակի է արժանացել որպես լավագույն կինոնկար: Ապա Մալաքյանը եղել է Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Հատուկ բաժին» հեռուստասերիալի (2015) ռեժիսորը և նկարահանել «Ձյուն» կարճամետրաժը (2016), որի պրեմիերան կայացել է Շանհայի ՄԿՓ-ում:


Ֆիլմացանկ

Սիրո խոստովանություն ճապոնական ոճով (կ/մ, 2013), Տատ ու պապ (կ/մ, 2013), Աղջիկը լուսնի վրա (կ/մ, 2014), Ձյուն (կ/մ, 2016), Վոլդեմար (2021), Հինգ երազողները և ձին (2021):