Ֆրանսիա
ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ
23 րոպե
2023

Սինոփսիս
Երկնային մարմինները դանդաղ մարդկային կերպարանք են ստանում, սկզբնական անվստահ շարժումներն ավելի վստահ են դառնում՝ սկսելով տարօրինակ, անհայտ լանդշաֆտի ուսումնասիրման յուրօրինակ հետախուզական առաքելություն։ Նրանց ապշահար աչքերը երևան են հանում լեռների մեջտեղում կորած մի հսկա աստղադիտարան՝ մի բարձիթողի, ամայի տարածք։ «Հանդիպումը», որը պիտի կայանար, այժմ անհնար է թվում, դրան նախորդող դեպքներն էլ՝ անըմբռնելի։ Նրանց հայտնաբերած շենքերը, հարմարանքներն ու սարքերը՝ մարդկանց եռանդուն գործունեության հետքերը և երկրային սահմանները գերազանցելու ջանքերի վկայությունները, հուշում չեն պարունակում և շարունակում են անհասկանալի մնալ այս արարածների համար՝ հանգեցնելով այն զինաթափող և հանելուկային ենթադրությանը, որ աշխարհը կարող էր ստեղծված լինել իր պատկերով։ Որմնանկարները կամ հսկայական հեռադիտակի վերակառուցման համար գործածվող հայելիներն ավելի են շփոթեցնում նրանց։ Չշեղվելով իրենց առաքելությունից՝ արարածները, այնուամենայնիվ, վերջին փորձն են անում՝ իրենց մարմնին հաղորդելով այն դիրքերը, որոնք պատկերված են «Վոյաջեր»-ի «Ոսկե սկավառակի» լուսանկարներում, բայց, միևնույն է, պատասխաններ չեն ստանում։ Սակայն կյանքը չի անհետացել, ուղղակի անտեսանելի է նրանց։ Մի՞թե այս անհաջողությունը, որը նաև կյանքի այլ ձևերը նկատելու կուրության նշան է, չի բացահայտում այն բացթողումները, որոնք կային սկզբնական հաղորդագրության մեջ։ Արդյոք սա մարդակենտրոնության նշան չէ՞, տեսլական, որը բացահայտում է անհամաչափ նկրտումների տեր ինքնասիրահարված մարդկության պատկերը։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր` Էվա Ալբառան
Ռեժիսոր՝ Գարուշ Մելքոնյան
Սցենարի հեղինակ՝ Գարուշ Մելքոնյան
Օպերատոր՝ Վիկտոր Զեբո
Երաժշտությունը՝ Հայկ Կարոյի
Հնչյունային ձևավորողներ՝ Կլեման Գալիս, Պոլ Ժուսլեն
Մոնտաժող՝ Սիմոն Գարսիա-Մինյաուր
Դերերում. Տոմա Այդինյան, Գաել Մընար, Յանա Գրիգորյան
Արտադրությունը՝ Eva Albarran & Co


Գարուշ Մելքոնյան
Վիզուալ արվեստագետ և կինոռեժիսոր։ Իր աշխատանքներում գլխավորապես համատեղում է տեսաարվեստը, քանդակը և ինստալացիան՝ ուսումնասիրելով հաղորդակցության, խոսույթի և լեզվի անտեսանելի ծածկագրերը: Նախապես սահմանված շրջանակում արվող փորձարկումներն ու իմպրովիզը կարևոր դեր են խաղում Մելքոնյանի պրակտիկայում, քանի որ թույլ են տալիս ստեղծելու համագործակցային նոր միջավայր։ Նրա գործերը ցուցադրվել են խմբային ցուցահանդեսներում, էկրանին և փառատոներում (Փարիզի Տոկիոյի պալատ, Մոնպելյեի «Լա Պանասե», Ստոկհոլմի Նորդենհաքե պատկերսրահ, Մեխիկո, Փարիզի «Լա Վիլետ»)։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանկֆուրտի Ժան-Կլոդ Մայեր և Լիլի Լազեկյու պատկերասրահներում: 2017-ին ավարտել է Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի մագիստրատուրան, իսկ 2016-ին՝ Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտը։ Մագիստրատուրայի ավարտական դիպլոմային ինստալացիան՝ «Հարցազրույցը», արժանացել է Թադեուս Ռոփաքի մրցանակին։

Ֆիլմացանկ
Մեզնից չորսը (կ/մ, 2018), Իտալական մեթոդ (2016), Աշխարհայացք (կ/մ, 2023):



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ