Փառատոն

Կանոնակարգ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

''Ոսկե Ծիրան'' Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը

  կկայանա  2018թ.-ի  հուլիսի 8- 15-ը:

 

''Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկ''. փառատոնի նշանաբանը խարսխված է փոխակերպվող համընդհանուր մարդկային լանդշաֆթի գաղափարին և այն մարտահրավերներին, որ մարդ արարածի առաջ ծառանում են նման փոխակերպումներից:    

Մենք ողջունում ենք տարատեսակ էթնիկ խմբեր, կրոններ, ազգություններ ներկայացնող ֆիլմերը, որոնք  պատկերում են մարդու փորձառությունը,  ժողովրդի ամենօրյա սովորական ու անսովոր կյանքը. մարդկանց ուրախություններն ու տառապանքը` մինչ նրանք փորձում են իմաստավորել  փոփոխվող աշխարհը, և  ջանում  վերագտնել իրենց`  ավելի ու ավելի քիչ սահմաններ  ճանաչող այդ աշխարհում:

 ԾՐԱԳՐԵՐ

 Խաղարկային մրցույթ. խաղարկային (ավելի քան 60ր.) ֆիլմերի համար` ողջ աշխարհից:
Վավերագրական մրցույթ. լիամետրաժ (ավելի քան 45 ր.) վավերագրական ֆիլմերի համար` ողջ աշխարհից.  

Արտամրցութային բաժիններ՝
Հայակական համայնապատկեր' հայկական ծագումով ռեժիսորների և պրոդյուսերների արտադրած լիամետրաժ և կարժամետրաժ խաղարկային ու վավերագրական ֆիլմերի համար` ողջ աշխարհից:
Հետահայաց ցուցադրություններ
Երևանյան պրեմիերաներ
Հարգանքի տուրք
Հատուկ ցուցադրություններ

Մրցութային ծրագրերին ընդունվում են ֆիլմեր, որոնց հանրային ցուցադրությունը տեղի է  ունեցել 2017 թվականի հունվարի 1-ից հետո:  

Խնդրում ենք նկատի ունենալ, որ  միջազգային մրցույթներում կարճամետրաժ ֆիլմերի հայտեր չեն ընդունվում:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Նախնական ընտրության ներկայացված ֆիլմերի ընդունման վերջնաժամկետն է ` 2018-ի ապրիլի 15-ը: Փառատոնն իրավունք է վերապահում մերժել ուշ ներկայացված դիմումները:  

Ֆիլմի ներկայացման վճարն է 20 եվրո` նախնական ընտրության ներկայացված յուրաքանչյուրի ֆիլմի համար /միալն մրցութային ծրագրերին ներկայաղնելիս/: Հայտավճարը  վերադարձելի չէ:  Փառատոնն իրավունք է վերապահում իր ընտրությամբ դիմորդների համար անտեսել հայտավճարը և չմեկնաբանել  անտեսման վերաբերյալ  իր վճիռը:   

Մրցութային և ոչ մրցութային ծրագրերի դիմորդներից պահանջվում է ներկայացնել ֆիլմն ու լրացուցիչ նյութերը` փառատոնի առցանց դիմումի էջի միջոցով:

     ՖԻԼՄԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ

Փոստով, էլեկտրոնային փոստով և որևէ այլ ձևով ներկայացված հայտերը, բացի առցանց հայտադիմումի ձևից, ընտրության համար վավեր չեն համարվի:   

Փառատոնի մրցութային և ոչ մրցութային բաժիններում ֆիլմի հաստատումից  հետո  դիմողը պարտավորվում է`   

  • Ապահովել ֆիլմի թրեյլերն առցանց` ժամկետ չունեցող հղումով /link/, և բարձրորակ/HD- resolution/ ֆայլով:  
  • Առաքել նյութեր` կրկնօրինակման համար (երկխոսությունները անգլերենով, տեղորոշման ցանկը /spotting list/,  ցուցադրման օրինակը և պաստառը):
  • Նյութերը պետք է առաքվեն թվային տարբերակով` gaiff@gaiff.am  հասցեով`  որպես էլեկտրոնային ուղերձի վերնագիր նշելով ֆիլմի անունը`  բնօրինակով և անգլերենով: Փառատոնը կոշտ կրիչներով /hard drives/, USB կրիչներով, կամ որևէ այլ ֆիզիկական ձևաչափով առաքանի չի ընդունում:

Վերջնական ընտրությունը կատարվում է Ընտրական Հանձնաժողովի կողմից, և նրա որոշումը վիճարկման ենթակա չէ:  
Ցավոք սրտի, մենք հնարավորություն չունենք վերադարձնել  DVD-եր, կամ հետադարձ կապ ապահովել, եթե ձեր ֆիլմը չի ընտրվել:  

 ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ԿԻՐԱՌԵԼԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ

Լիամետրաժ խաղարկային ֆիլմեր`  35մմ ժապավեն, DCP
Վավերագրական ֆիլմեր` Blu-ray, DVD կամ USB կրիչ (USB կրիչով պատճենն  առաքվելու դեպքում` այն չի վերադարձվելու):

Յուրաքանչյուր ֆիլմ փառատոնում կարող է ցուցադրվել ոչ ավելի, քան երեք անգամ:  Մրցանակ  շահելու դեպքում կազմակերպիչները  ֆիլմի հավելյալ  ցուցադրություն կապահովեն փառատոնի վերջին օրը:

Փառատոնի ընթացքում բոլոր մրցութային  ֆիմերը կցուցադրվեն օրիգինալ տարբերակով` անգլերեն և հայերեն ենթագրերով:

Փառատոնը պատճենների համար պատասխանատու է  դրանք առաքողից վերցնելու պահից (ներկրելու դեպքում) միչև առաքողին հանձնելու պահը (վերդարձնելու կամ արտահանելու դեպքում):

Փառատոնի կողմից պատճենների առաքման ծախսերը երկու ուղղությամբ վճարվում են միայն, եթե պատճեններն ուղարկվել  են սկզբնաղբյուրից և վերադարձվում են իրենց աղբյուրին:   

Այն դեպքում, եթե կրկնօրինակն ուղարկվել է մեկ այլ փառատոնի` “Ոսկե Ծիրան” Երևանի միջազգային կինոփառատոնը կվճարի միայն վերադարձի փոխադրավարձը: Ֆիլմերն այլ փառատոնի կողմից պետք է ուղարկվեն կանխավ վճարված:

DCP կրկնօրինակները պետք է փառատոնին ուղարկվեն իրենց իսկական կոշտ տուփերով, որոնց վրա պարզորոշ ընթեռնելի լինի  ֆիլմի վերնագիրը:

ԺՅՈՒՐԻՆԵՐ

Խաղարկային մրցույթի ժյուրի
Վավերագրական մրցույթի ժյուրի
Կինոքննադատների միջազգայինֆեդերացիայի (FIPRESCI) ժյուրի

Յուրաքանչյուրի ժյուրի կգործի համաձայն իր կանոնակարգի: Փառատոնի տնօրենը կարող է մասնակցել հանդիպումներին`հարկ եղած դեպքում կանոնակարգի ու ընթացակարգի վերաբերյալ խորհրդատվություն ապահովելու համար:   

 ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Միջազգային խաղարկային մրցույթ
“Ոսկե Ծիրան” – Լավագույն խաղարկային ֆիլմին (2միլիոն դրամ)
“Արծաթե Ծիրան” – Հատուկ մրցանակ
Միջազգային վավերագրական մրցույթ
“Ոսկե Ծիրան” – Լավագույն վավերագրական ֆիլմին (1 միլիոն դրամ)
“Արծաթե Ծիրան” – Հատուկ մրցանակ

Մրցանակներից յուրաքանչյուրը կարող է տրվել միայն մեկ հաղթողի (առանց ''ex aequo''-ի):

Ժյուրին '' Ոսկե Ծիրան'' մրցանակը հանձնվում է ֆիլմի ռեժիսորին:

Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` բոլոր դրամական մրցանակները ենթակա են Հայաստանում վճարվելիք հարկման: Դրամի ընթացիկ փոխարժեքին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել`   https://www.cba.am/en/sitepages/default.aspx

 

  ՀԱՅՏԱԳՐԵԼ ՖԻԼՄԸ

Հայտերն ընդունվում են մինչև  2018 թվականիապրիլի 15-ը:

Ընտրական Հանձնաժողովի վերջնական որոշումը կհայտարարվի 2018 թվականի մայիսի 31-ին:  

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2017 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն