Ժյուրի

Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Վերադարձ
 
Դերեք Մալքոմ (Մեծ Բրիտանիա)
Դերեք Մալքոմ (Մեծ Բրիտանիա)
FIPRESCI-ի` Կինոքննադատների միջազգային ընկերակցության պատվավոր նախագահն է և Կինոմիությունների դաշնության բրիտանական մասնաճյուղի նախագահը: 30 տարի եղել է լոնդոնյան “The Guardian”-ի գլխավոր կինոքննադատը: Այժմ “London Evening Standard”-ի գլխավոր կինոքննադատն է: Շատ է ճամփորդել, մասնակցել կինոփառատոների ամբողջ աշխարհում` հաճախ որպես ժյուրիի անդամ: Լոնդոնի փառատոնի նախկին տնօրենն է և Բրիտանական կինոյի ինստիտուտի վարչության անդամ: Հաճախ հաղորդումներ է վարում BBC-ով` թե ռադիոյով և թե հեռուստատեսությամբ: Հեղինակել է երեք գիրք` “Ռոբերտ Միչըմ”, “Կինոյի մեկ դարը” և “Նոր հնդկական կինո”:
Չհո Յոուն-չուն (Հարավային Կորեա)
Չհո Յոուն-չուն (Հարավային Կորեա)
ԱՄՆ-ի Այովայի համալսարանում կինոկրթություն ստանալուց և Կորեայի Չhուն-Ան համալսարանում թեկնածուական պաշտպանելուց հետո դասախոս է աշխատել զանազան քոլեջներում և 1998-ից` ներգրավվել Պուսանի ՄԿՓ-ում: 2002-ին փառատոնում կորեական կինոյի հետահայաց ցուցադրության ծրագրի համադրողն է եղել: Ցուցադրության համար Չհուն Չհան-Ուայի ֆիլմերի և կորեա-հոնկոնգյան համատեղ կինոնկարների ծրագիրը կազմելիս սկսել է հետաքրքրվել ասիական կինոյով: 2007-ին իր ակադեմիական և կրթական պատրաստվածության շնորհիվ դարձել է Ասիական կինոակադեմիայի գլխավոր տնօրենը: Նրա ներգրավվածությունը կինոակադեմիայի գործերում հանգեցրել է Պուսանի փառատոնի ասիական կինոյի բաժնի ծրագիրը կազմողի պաշտոնին: Չհո Յոուն-չունը հիմնականում հատուկ ծրագրերի, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի պատասխանատուն է: 2007-ից Ասիական կինոհիմնադրամի ընտրող հանձնախմբի անդամ է նաև` աջակցելով ասիական խաղարկային և վավերագրական անկախ ֆիլմերին:
Վահագն Տեր-Հակոբյան (Հայաստան)
Վահագն Տեր-Հակոբյան (Հայաստան)
Ծնվել է 1958-ին Երևանում: 1977-ից կինոյում է: 1988-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի օպերատորական բաժինը և աշխատանքի անցել ՙՀայֆիլմ՚ կինոստուդիայում: Նրա ֆիլմացանկն ընդգրկում է 145-ից ավելի աշխատանք, ընդ որում` 10 լիամետրաժ խաղարկային, 18 կարճամետրաժ ժապավեն, 10 լիամետրաժ, 24 կարճամետրաժ տեսաֆիլմեր: Տեր-Հակոբյանի ֆիլմերը մասնակցել են 15 ՄԿՓ-ի և արժանացել մրցանակների: Համագործակցել է 65 ռեժիսորների, այդ թվում` Արտավազդ Փելեշյանի հետ:
Ֆրեդերիկ Բուայե (Ֆրանսիա)
Ֆրեդերիկ Բուայե (Ֆրանսիա)
1994-ին ստեղծել է Videosphere-ը` արտհաուսային կինոյին նվիրված մի տեսախանութ, որն ամենամեծն է Եվրոպայում: 2003-ից ընդգրկվել է Կաննի ՄԿՓ-ի Ռեժիսորների երկշաբաթյակի հանձնախմբում` որպես ծրագիր կազմող, հատուկ ուշադրություն դարձնելով ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ավստրալիային, արևելյան երկրներին և Սկանդինավիային: 2010-ից Ռեժիսորների երկշաբաթյակի գեղարվեստական ղեկավարն է:
Պավել Պավլիկովսկի (Մեծ Բրիտանիա)
Պավել Պավլիկովսկի (Մեծ Բրիտանիա)
Կինոռեժիսոր և ակադեմիկոս: Ծնվել է Վարշավայում, 14 տարեկանում` հեռացել Լեհաստանից: Բնակվել է Լոնդոնում, Գերմանիայում և Իտալիայում: Գրականություն և փիլիսոփայություն է ուսանել Լոնդոնում և Օքսֆորդում: 1987-ից ֆիլմեր է նկարահանում: Նրա ֆիլմացանկը ներառում է մեկ տասնյակից ավելի կինոնկարներ: Արժանացել է այնպիսի պարգևների, ինչպիսիք են Եվրոպական կինոակադեմիայի Հատուկ հիշատակումը (“Դոստոևսկու ճամփորդությունները”, 1991), Մարսելի վավերագրական կինոյի փառատոնի և Ֆլորենցիայի ժողովրդական ԿՓ-ի Մեծ մրցանակները (“Սերբական վիպերգ”, 1992), Գրիրսոնի մրցանակը, լավագույն բրիտանական վավերագրական ֆիլմի համար շնորհված մրցանակը 1995-ին և Սան Ֆրանցիսկոյի ԿՓ-ի “Ոսկե դարպասը” (“Ուղևորություն Ժիրինովսկու հետ”, 1995), Բրիտանական կինոակադեմիայի մրցանակը` լավագույն դեբյուտի համար (2001), Էդինբուրգի, Սալոնիկի, Խիխոնի ՄԿՓ-երի մրցանակները` լավագույն ֆիլմի համար (“Վերջին հանգստավայրը”, 2000), Էդինբուրգի ՄԿՓ-ի լավագույն ֆիլմի, “Evening Standard”-ի լավագույն սցենարի, Բրիտանական կինոակադեմիայի լավագույն բրիտանական ֆիլմի, Մեծ Բրիտանիայի Ռեժիսորների գիլդիայի լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակները “ՙԻմ սիրո ամառը”, 2004): Պավլիկովսկու գործերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել Սան Ֆրանցիսկոյում (1995), Լա Ռոշելում (2005), Բրեդֆորդում (2005), Բուենոս Այրեսում (2007), Խիխոնում (2007), Լոնդոնի Ռիվերսայդում (2008):
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն