Ժյուրի

Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Վերադարձ
 
Վլադիմիր Մսրյան (Հայաստան)
Վլադիմիր Մսրյան (Հայաստան)
Ծնվել է 1938 թվականին դերասանների ընտանիքում: 1958 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը` Արմեն Գուլակյանի արվեստանոցը: 1963-ին ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում, այնուհետև` Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: 1964-ից խաղում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: 1985-ին արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 1998-ին` "Մովսես Խորենացի" շքանշանի: Բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է` թատրոնում և կինոյում խաղացած դերերի համար: Դրանցից առավելապես աչքի են ընկել շեքսպիյան խաղացանկից` Կլարենսը (ՙՌիչարդ 3-րդ՚), Համլետը, Հուլիոս Կեսարը, Չեխովի գործերում` Վոյնիցկին (ՙՔեռի Վանյա՚, Լոպախինը (ՙԲալի այգին՚, ինչպես նաև Հերոստրատը (Գրիգորի Գորինի "Մոռանալ Հերոստրատին" պւեսում: Կինոյում նրան ճանաչում բերեց Պագանինիի դերակատարումը Լեոնիդ Մենակերի "Նիկոլո Պագանինի" հեռուստաֆիլմում:
Բեհրուզ Հաշեմյան (Իրան)
Բեհրուզ Հաշեմյան (Իրան)
ծնվել է 1959թ.-ին, ավարտել է Հանթեր քոլեջ Սիթիի ֆիլմարտադրության բաժինը (Նյու-Յորք, ԱՄՆ): Հաշեմյանը հանդիսանում է “Ճանապարհորդություն դեպի արև” ֆիլմի պրոդյուսերը, որի ռեժիսորն է Եշիմ Ուստաողլուն: Ֆիլմը 1999թ.-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է Կապույտ հրեշտակ մրցանակի, իսկ 1999թ.-ի Ստամբուլի կինոփառատոնում ստացել է մի շարք մրցանակներ, որոնց թվում` Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Ֆիպրեսի և Հանդիսատեսի մրցանակներ և այլն: Նրա մյուս ֆիլմերից են "Գլուխկոնծի դագաղում" (1997)` Դերվիշ Զաիմողլու և Մանհեթենն ըստ համարների (1993)` Ամիր Նադերի:
Ան Չոն-սուկ (Հարավային Կորեա)
Ան Չոն-սուկ (Հարավային Կորեա)
"Հանքյորե" առաջադիմական թերթի հեղինակավոր լրագրողի վարկ ունենալով (1987-2004)` դարձել է նաև Կորեայի առաջատար կինոհանդեսի` "Cine 21՚-ի գլխավոր խմբագիրը: Դրանից առաջ 1999-ին հիմնված` Կորեայի կինոխորհրդի (KOFIC) առաջին վարչության անդամ է եղել և Կալիֆորնիայի համալսարանի ասպիրանտ: 2005-ին ընտրվելով նոր վարչության նախագահ, Ան Չոկ-սուկը նաև "Կանայք կորեական կինոյում" կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է:
Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն