Նորություններ

Ստեղծարար Եվրոպա ֆորում

Վերադարձ 18 Հուլիսի 2017 15:43
Ստեղծարար Եվրոպա ֆորում

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Եվրամիության կողմից հովանավորվող Ստեղծարար Եվրոպա Ֆորումի պաշտոնական բացումը։ Նախքան բացումը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պրն. Պյոտր Սվիտալսկին ճեպազրույց ունեցավ լրատվամիջոցների հետ։ Պրն. Սվիտալսկին ներկայացրեց Եվրամիության Ստեղծարար Եվրոպա ծրագիրը և ընդգծեց ծրագրին Հայաստանի անդամակցության կարևորությունը։

Ստեղծարար Եվրոպան, Եվրամիության  կողմից իրականացվող նոր ծրագիր է, որն ուղղված է նպաստելու Եվրոպական կինոյին և մշակութային ու ստեղծարար ոլորտներին՝ օժանդակելով դրանց զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Ունենալով 1.46 €  միլիարդ բյուջե 2014-2020թթ.-ի համար այն աջակցում է հազարավոր արտիստների, մշակութային և աուդիովիզուալ մասնագետների և  կազմակերպությունների, որոնք զբաղվում են արվեստով, գեղարվեստով, տպագրությամբ, ֆիլմարտադրությամբ, հեռուստատեսությամբ, երաժշտությամբ, միջկարգապահական արվեստով, մշակութային ժառանգության պահպանմամբ, և տեսախաղերի արտադրությամբ՝ հնարավորության տալով իրականացնել գործունեություններ Եվրոպայում, գրավել նոր հանդիսատես և զարգացնել այն կարողությունները, որոնք օգտագործվում են թվային ժամանակաշրջանում։

Ստեղծարար Եվրոպա Ֆորումի պաշտոնական բացման ժամանակ ելույթ ունեցան՝ ՀՀ Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Ոսկե Ծիրան կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և Արևելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Բորիս Նավասարդյանը։

Ստեղծարար Եվրոպա Ֆորումի նպատակն էր ներկայացնել Եվրամիության Ստեղծարար Եվրոպա ծրագիրը, նպաստել Արևելյան Գործընկերության երկրներին (հատկապես՝ Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին) միանալու ծրագրին, ինչպես նաև խթանել Արևելյան Գործընկերության երկրների և Եվրամիության միջև ստեղծագործական և մշակութային ոլորտներում համագործակցությունն և համատեղ արտադրությունը: Արևելյան Գործընկերության  տարածաշրջանում գտնվող Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան արդեն իսկ միացել են ծրագրին: Դրությունը Հայաստանում, Ադրբեջանում և Բելառուսում, ինչ-որ իմաստով, մնում է նույնը: Ստեղծարար Եվրոպա Ծրագրի լիարժեք անդամակցությամբ դրական արդյունքների հասնելու համար Արևելյան Գործընկերության քաղաքացիական հասարակությունը պետք է ջանքեր գործադրի և իր ձայնը լսելի դարձնի։ 

Ստեղծարար Եվրոպա Ֆորումը իրականացնում է Ոսկե Ծիրան Կինոյի Զարգացման Հիմնադրամը, այն տեղի էր ունենում 14-րդ Ոսկե Ծիրան Միջազգային  Կինոփառատոնի շրջանակներում՝ հուլիսի 12-ից 14ը, 2017թ.:

Եռօրյա ֆորումի ընթացքում անցկացվեցին բազում քննարկումներ, ուսումնասիրություններ, սեմինարներ, գործնական հանդիպումներ և կինոնախագծերի քննարկումներ: Ֆորումը բացառիկ հնարավորություն էր հայ կինոգործիչների համար Երևանում հանդիպելու արտերկրյա կինոյի մասնագետների հետ և գտնելու միջազգային գործընկերներ իրենց ֆիլմերի և կինոնախագծերի իրականացման համար:

Ֆորումի հյուրերի թվում էին Եվրոպական կառույցների, Հայաստանի Մշակույթի նախարարության և Ստեղծարար Եվրոպա ծրագրի պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես նաև բազում կինո մասնագետներ և փորձագետներ: Ստեղծարար Եվրոպա Ֆորումը ուներ 60-ից ավելի մասնակիցներ, ավելի քան 15 երկրներից՝ Լեհաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Չեխիաից, Հոլանդիայից, ինչպես նաև Արևելյան Գործընկերության մյուս երկրներից:

     
 

Օր առաջին, (հուլիսի 12) – նվիրված էր Ստեղծարար Եվրոպա ծրագրի հիմնական դրույթների քննարկմանը, Արևելյան Գործընկերության և Եվրամիության ստեղծագործական արտադրական հարթակների զարգացմանը, պետական մարմինների և Քաղաքացիական Հասարակության միջև տարածաշրջանային և միջտարածաշրջանային կապերի հաստատմանը:

Օր երկրորդ, (հուլիսի 13) – նվիված էր ԱԳ-Եվրոպա անդրազգային համագործակցությանը, համաարտադրության զարգացմանը, կանցկացվեն նաև մի շարք թեմատիկ քննարկումներ:

Օր երրորդ, (հուլիսի 14) – նվիրված էր գործնական շփմանը, գիտելիքների փոխանակմանը, նախագծերի ներկայացմանն ու անհատական քննարկումներին: Սա լավ հնարավորություն էր ստեղծարար և մշակութային ոլորտի ներկայացուցիչների համար քննարկելու ԱԳ-ԵՄ համագործակցության ծրագիրն ու խորհրդատվություն ստանալու կինոփորձագետների կողմից:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից   


Ստեղծարար Եվրոպա Ֆորում նախագիծը իրականացվում է EaP CSF RE-GRANTING 2017 scheme (www.eap-csf.eu) -ի, միջազգային LEA հիմնադրամի (Վրաստան) և Ինտերնյուս (Ուկրաինա) միջազգային կազմակերպության աջակցությամբ:

                 
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2017 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն