Նորություններ

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» Երևանի ՄԿՓ. ՕՐ 6

Վերադարձ 14 Հուլիսի 2017 18:22
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» Երևանի ՄԿՓ. ՕՐ 6

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի վեցերորդ օրը կրկին իր աշխատանքը շարունակվեց «Ստեղծարար Եվրոպա» համաժողովը: Ավանդույթի համաձայն, փառատոնային օրը շարունակվեց մամուլի ասուլիսներով, որոնց մասնակցեցին Տոմմազո Կոտրոնեին «Արյուն և լուսին», (Վավերագրական մրցույթ), Թամարա Ստեփանյանը «Ձյուն կար», (Վավերագրական մրցույթ), Տարաս Տկաչենկոն «Տատրակի բույնը», (Խաղարկային մրցույթ), Արսենի Խաչատուրյանը «Արևի քաղաքը», (Վավերագրական մրցույթ), Յանիլյիս Պերեսը («Ջեֆրի», Վավերագրական մրցույթ):

Օրվա երկրորդ կեսին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում վարպետության դաս անցկացրեց կինոքննադատ Թոմ Մքսորլին:  

«Երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեց միանգամից հինգ ֆիլմ՝ Քենեթ Ա. Կարլսոնի «Նուբայի սիրտը»,
Յուջին Քորի և Ռոբերտո Չիլիի (Պերես) «Հավանայի ուրվական քաղաքը», Տատյանա Դանիելյանցի  «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին», Ռուբեն Էսթլունդի «Քառակուսին», Ակի Կաուրիսմյակիի «Հույսից անդին»:

«Երևանյան գիշերները» շարունակվեցին Պողոսյան պարտեզներում: Ցուցադրվեցին Ջերի Ռոթուելի «Ինչպես փոխել աշխարհը» և Անդրեյ Լոշակի «Դենիս Մուկքուեգե» ֆիլմերը: Փառատոնային վեցերորդ օրը, կեսգիշերային հանդիպմամբ, ամփոփվեց The Club-ում:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2017 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն