Նորություններ

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԿՓ․ ՕՐ 5

Վերադարձ 13 Հուլիսի 2017 19:29
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԿՓ․ ՕՐ 5

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի հինգերորդ օրն իր աշխատանքները շարունակեց «Ստեղծարար Եվրոպա» համաժողովը: Մամուլի ասուլիսների ընթացքում լրատվամիջոցները հանդիպեցին Սոֆի Գուայետի («Դեռ մութ, դեռ լույս», Խաղարկային մրցույթ), Էդգար Բաղդասարյանի («Սիմոնի ճամփան», Հայկական համայնապատկեր), Հրանտ Վարդանյանի («Լույսի ձայները», Հայկական համայնապատկեր), Յանա Փափենբրոքի («Ինչո՞ւ է ծիծաղում պարոն Վ.-ն», Վավերագրական մրցույթ), Ցվետան Դրագնևի («Գյուղացիներ», Վավերագրական մրցույթ) և Վիգեն Չալդրանյանի («Վարդապետի լռությունը», Խաղարկային մրցույթ) հետ:

Այնուհետև վարպետության դաս անցկացրեց ռեժիսոր Սիռո Գեռան: Իսկ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում վարպետության դասով հանդես եկավ սցենարիստ, ռեժիսոր Յուջին Քորը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ-ի կողմից հիմնադրված «Եղիցի լույս» հատուկ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար։ 

«Մոսկվա» կինոթատրոնում «Երևանյան պրեմիերաների» շրջանակում ցուցադրվեցին Թոմ Ֆասարթիի «Ընտանեկան պատմություն» և Սերգեյ Լոզնիցայի «Հեզը» ֆիլմերը: Իսկ «Գերմանական կինոյի օր» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Ֆաթիհ Աքինի «Անէությունից» ֆիլմի ցուցադրությունը:                                                                                                                        

Grand Hotel Yerevan  հյուրանոցում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»-ի ավանդական պրես կոկտեյլը, ինչպես նաև տեղի ունեցավ Հ. Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակին նվիրված նամականիշերի մարման արարողությունը:  Երեկոյի ընթացքում  «Արծաթե ծիրան» մեդալ շնորհվեց «Ոսկե ծիրան»-ի գործընկեր IDeA Foundation-ին:

Կինոցուցադրությունները շարունակվեցին նաև Պողոսյան պարտեզներում, որտեղ ներկայացվեցին Շարլոթ Սքոթի «Դեյվիդ Աթենբորոն և հսկա դինոզավրը», ինչպես նաև Անդրեյ Լոշակի «Մահմուդ Դարվիշ» ֆիլմերը: Փառատոնային հինգերորդ օրը,  կեսգիշերային հանդիպմամբ, ամփոփվեց The Club-ում:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2017 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն