Նորություններ

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» Երևանի ՄԿՓ․ ՕՐ 4

Վերադարձ 12 Հուլիսի 2017 20:16
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» Երևանի ՄԿՓ․ ՕՐ 4

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի չորրորդ օրն ազդարարվեց «Ստեղծարար Եվրոպա» համաժողովի մեկնարկով: Ելույթով հանդես եկավ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Առավոտյան մամլո ասուլիսների ժամանակ իրենց ֆիլմերը ներկայացրին Մոհամադ Ռասուլոֆը «Անկաշառը», (Խաղարկային մրցույթ), Սանալ Կումար Սասիդհարանը և Շաջի Մաթյուն «Ցանկալի Դուրգան», (Խաղարկային մրցույթ), Սերդար Oնալը («Դերդո մայրիկը և ընկուզենին» և Մարի Դյումոռան «Բելինդա», (Վավերագրական մրցույթ):

Օրվա երկրորդ կեսին Կիրիլ Ռազլոգովի մասնակցությամբ կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանը ԽՍՀՄ կինոարտադրության կառուցվածքում և հետխորհրդային շրջանում» թեմայով: Այնուհետև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում վարպետության դասով հանդես եկավ ռեժիսոր Թոմ Ֆասարթը:

 «Մոսկվա» կինոթատրոնում հարգանքի տուրք մատուցվեց կինոռեժիսորներ, Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակին:

Այնուհետև Հյու Հադսոնի «Ալտամիրա» ֆիլմի ցուցադրությամբ բացվեց «Բրիտանական կինոյի շաբաթ» ծրագիրը: Ռեժիսորը պարգևատրվեց  «Փարաջանովյան թալեր» մրցանակով:

«Երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեցին Գրիգոր Հարությունյանի «Ծերունին և քաղաքը», Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը», Հոն Սան-սուի «Հաջորդ օրը» կինոնկարները:

Ժան-Պիեռ Մելվիլի վերջին ֆիլմերից մեկը՝ «Կարմիր շրջան»-ը բացեց «Ֆրանսիական կինոյի օր»-ը:

Ավելի ուշ կինոդիտումները շարունակվեցին Պողոսյան պարտեզներում, ներկայացվեցին Փոլ Ֆիգենի «Որտեղ ես մտադիր լինել» և Անդրեյ Լոշակի «Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման» ֆիլմերը: 

Չորրորդ օրը ամփոփվեց The Club-ում` կեսգիշերային հանդիպմամբ:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2017 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն