Նորություններ

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» Երևանի ՄԿՓ. ՕՐ 3

Վերադարձ 11 Հուլիսի 2017 20:52
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» Երևանի ՄԿՓ. ՕՐ 3

Փառատոնային երրորդ օրը մեկնարկեց Հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի ներկայացմամբ:

Օրը շարունակվեց մամուլի ասուլիսներով. Պետր Լոմը և Կորինե վան Էգեռաթը («Բիրմայական պատմությունների ժողովածու», Վավերագրական մրցույթ), Բեգո Մ. Սանտյագոն («Ժամանակի միջով», Վավերագրական մրցույթ), Գիորգի Օվաշվիլին և Հուսեյն Մահջուբը («Խիբուլա», Խաղարկային մրցույթ), Զեքի Դեմիրքուբուզը («Անթեղ», Խաղարկային մրցույթ) լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրին իրենց ֆիլմերը: 

Այնուհետև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում վարպետության դաս անցկացրեց կինոռեժիսոր Իլդիկո Էնյեդին: Իսկ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում վարպետության դասով հանդես եկավ կինոռեժիսոր Ֆրեդ Քելեմենը:  

«Ոսկե ծիրան»-ի «Երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեցին Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին», Լավ Դիասի «Հեռացած կինը» և Կիմ Կի-դուկի «Ուռկանը» կինոնկարները:

Փառատոնային երրորդ օրը նշանավորվեց Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրի բացմամբ. ցուցադրվեց Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան» ֆիլմը:

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում հարգանքի տուրք մատուցվեց հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ երջանկահիշատակ Ռուբեն Գևորգյանցի հիշատակին: Ցուցադրվեց կինոփռեժիսորի «Բարի հետք» ֆիլմը:

Ավելի ուշ կինոդիտումները շարունակվեցին Պողոսյան պարտեզներում: Կինոսերները դիտեցին Տատյանա Դանիելյանցի  «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» և Վարդան Հովհաննիսյանի «Ջամիլա Աֆղանի» ֆիլմերը: 
Կինոփառատոնի երրորդ օրը կրկին ամփոփվեց The Club-ում` կեսգիշերային հանդիպմամբ:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2017 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն