Ֆիլմեր

Ուրվականների որս

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Ուրվականների որս
Պրոդյուսեր(ներ) Պալմիր Բադինյե, Նիկոլա Վադիմով, Ֆիլիպ Կոյտո, Ռաեդ Անդոնի
Ռեժիսոր Ռաեդ Անդոնի
Սցենարի հեղինակ(ներ) Ռաեդ Անդոնի
Օպերատոր Կամիլ Կոտանյու
Նկարիչ Դոմինիկ Տրեբեր
Հնչյունային ձևավորող` Նիկոլա Բեկեր, Օլիվյե Կլոդ
Մոնտաժող` Գլադիս Ժուժու
Արտադրող ընկերություն Production Company Les Films de Zayna Montreuil, France +33 6 277974 palmyre@zayna.fr
 

Սինոփսիս

Ռեժիսոր Ռաեդ Անդոնին  Ռամալլահի մի թերթում  հայտարարություն է տալիս: Նա փնտրում է  Երուսաղեմի Մոսքոբիյա հարցաքննության կենտրոնի նախկին բանտարկյալներին: Հայտարարության մեջ Անդոնին նշում է, որ փնտրվող մարդիկ  պիտի նաև արհեստավորի, ճարտարապետի կամ դերասանի  փորձ ունենան: Գրեթե դերակատարների ընտրություն հիշեցնող  արարողությունից հետո նախկին կալանավորների  անմիջական հսկողությամբ և նրանց հուշերի հիման վրա մի սրահում Անդոնին  նախաձեռնում է կենտրոնի հարցաքննության սենյակների  ու բանտախցերի պատճենների  կառուցումը: Ապա այս ռեալիստական պայմաններում վերախաղացվում են  հարցաքննությունները,  քննարկվում կալանավայրի մանրամասներն ու ներկայացվում այն ստորացումները, որոնց  մարդիկ ենթարկվել են բանտում:  Գործի դնելով այսպես կոչված «ճնշվածների թատրոնը» հիշեցնող միջոցներ՝ նրանք տքնում են միասին՝ իրենց իրական կենսափորձը վերածելով դրամայի: Իրականության այս վերականգնումը երևան է բերում երկար ժամանակ ճնշված զգացումներն ու անտեսված ցավը:  Աշխատանքը ֆիլմում ծանր է նստում մարդկանց  վրա թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես: Ռեժիսորը ևս հայտնվում է կինոխցիկի առաջ. նա ոչ միայն բեմ է պատրաստում իր հերոսների համար, այլև ինքը ևս ի մի բերում Մոսքոբիյայում երեսուն տարի առաջ  բանտարկվելու իր հուշերի պատառիկները:

Մրցանակներ

Glasshütte Original-ի մրցանակ վավերագրական ֆիլմի համար, Բեռլինի ՄԿՓ, 2017

Ցուցադրումներ

Ամսաթիվ՝ Վայր՝
2017-07-12 12:00 Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1
2017-07-12 19:00 Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն