Ֆիլմեր

Դերդո մայրիկը եվ ընկուզենին

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Դերդո մայրիկը եվ ընկուզենին
Պրոդյուսեր(ներ) Նագեհան Ուսքան, Գայանե Վարդանյան, Սերդար Ունալ
Ռեժիսոր Սերդար Oնալ
Սցենարի հեղինակ(ներ) Սերդար Oնալ
Օպերատոր Հանդե Զերքին
Երաժշտությունը` Circus Marcus-ի
Հնչյունային ձևավորող` Յալին Ուզգենջիլ
Մոնտաժող` Ալփեր Շեն
 

Սինոփսիս

Դերդո մայրիկը  70-ամյա հայ կին է, որն ապրում է Ստամբուլում և Բիթլիսում երեխաների ու թոռների հետ: Ծնվել է  գյուղում՝ Արևելյան Թուրքիայի Բիթլիս գավառում (Բիթլիսը Օսմանյան կայսրության կարևոր հայկական քաղաքներից էր): Դերդոյի քույր-եղբայրներն ու անգամ հայրը 1915-ից հետո կրոնափոխ են եղել ու մահմեդական դարձել, բայց Դերդոն դիմադրել է ու մնացել  քրիստոնյա: Երբ Դերդո մայրիկն ամուսնու և ութ երեխաների հետ  մնացել էր Բիթլիսում՝ զբաղվելով  գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ, գյուղի ղեկավարները շարունակ նեղում էին նրա ընտանիքին  ու սպառնում: Մի օր էլ, երբ Դերդոն երեխաների հետ  աշխատում  էր դաշտում, ամուսնուն սպանեցին գյուղում: Նրա մահից հետո անգամ Դերդո մայրիկը  սպառնալիքներ էր ստանում և  ստիպված էր երեխաների հետ փախչել: 1976-ին նրանք գնացին Ստամբուլ՝ առաջին տարիներն անցկացնելով խիստ  դժվարին պայմաններում: Դերդո մայրիկը դատի տվեց գյուղի ղեկավարներին, որպեսզի վերադարձնի իրենից յուրացրած հողերը: Ինը տարի անց նա շահեց դատն ու  վերադարձավ գյուղի իր տունը: Այսօր՝ նույնիսկ այդ բոլոր  տառապանքներից  ու դեպքերից հետո, Դերդոն  չի հրաժարվում գյուղ գնալուց և ամեն ամառ երկու ամիս անցկացնում է այնտեղ. իրեն մնացած մի փոքրիկ հողակտորի ծառերից  ընկույզ է հավաքում, իսկ հետո վերադառնում Ստամբուլ:  

Մրցանակներ

«Ոսկե կակաչ» մրցանակ, Ստամբուլի ՄԿՓ, 2017

Ցուցադրումներ

Ամսաթիվ՝ Վայր՝
2017-07-11 10:00 Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1
2017-07-11 17:00 Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն