Ֆիլմեր

Դատավարություն

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Դատավարություն
Պրոդյուսեր(ներ) Շուշանիկ Միրզախանյան, Արա Մնացականյան
Ռեժիսոր Արա Մնացականյան
Սցենարի հեղինակ(ներ) Արա Մնացականյան
Օպերատոր Աշոտ Մկրտչյան
Երաժշտությունը` Ավետ Տերտերյան
Հնչյունային ձևավորող` Վահան Բակունց
Մոնտաժող` Արա Մկրտչյան
Արտադրող ընկերություն Production Companies Hayk Documentary Film Studio G. Chaush 50, Yerevan, Armenia
 

Սինոփսիս

1921-ի մարտի 15-ին Բեռլինի Շարլոթենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Թուրքիայի ՆԳ նախկին նախարար Թալեաթ փաշային: 1921-ի հունիսի 2-ին Մոաբիթի դատարանը, քննելով Թեհլիրյանի գործը, նրան անմեղ ճանաչեց: Ֆիլմի հիմնական նյութը Բեռլինի մի մշակութային կենտրոնում պարբերաբար ընթացող «Ես մարդասպան չեմ» նախագծի ցուցադրությունն է: Ֆիլմի հանդիսատեսը սրահում ներկա հանդիասատեսների հետ մեկտեղ ի վիճակի է հետևել դատավարության բոլոր փուլերին՝ մեղադրյալի և վկաների հարցաքննությանը, գործից իրազեկների ելույթներին, դատախազի մեղադրական ճառին, դատապաշտպանների ելույթներին… Կինոհանդիսատեսի համար այս ամենը մերթընդմերթ ընդհատվում է հարցազրույցներով, որոնք օգնում են հասկանալ մոտ մեկ դար առաջ կատարվածի էությունն ու կշիռը:

Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն