Ֆիլմեր

Պետր Լոմ, Կորինե վան Էգեռաթ

Վերադարձ
Պետր Լոմ, Կորինե վան Էգեռաթ

Պետր Լոմ (ծն. 1968)
Ծնվել է Պրահայում, հասակ առել Կանադայում: Այժմ իր կողակցի և պրոդյուսորի՝ Կորինե վան Էգեռաթի հետ բնակվում է Նիդերլանդներում: 1997-ին ավարտել է Հարվարդ համալարանը` որպես քաղփիլիսոփայության մասնագետ և Ջորջ Սորոսի Կենտրոնական Եվրոպական համալսարանում մարդու իրավունքներ և փիլիսոփայություն դասավանդել: 2003-ից վավերագրական ֆիլմերի անկախ ռեժիսորի և պրոդյուսերի կարիերա է սկսել` մասնագիտանալով մարդու իրավունքներին վերաբերող թեմաների մեջ: Նրա մրցանակակիր ֆիլմերը հեռարձակվել են 30-ից ավելի երկրներում և ցուցադրվել ավելի քան 250 կինոփառատոնում, ինչպիսիք են Սանդենսը, Բեռլինալեն, Լոկառնոն, Ռոտերդամը և Ամստերդամի վավերագրական կինոյի միջազգային փառատոնը:


Ֆիլմացանկ
Հարս փախցնելու սովորույթը Ղրղզստանում (2004), Լարի վրա (2006), Նամակներ նախագահին (2009), Հետ` դեպի հրապարակ (2012), Անա անա (2013), Բիրմայական պատմությունների ժողովածու (2017):

Պետր Լոմ, Կորինե վան Էգեռաթ

Կորինե վան Էգեռաթ (ծն. 1966)
Թատրոնում աշխատած անկախ կինոռեժիսոր և պրոդյուսեր, որը մասնագիտանում է արտահայտչամիջոցների ստեղծագործ ազատությամբ դրոշմված ծրագրերի մեջ: 2011-12 թթ. թողարկել է իր «Ինքնադիմանկար» տեսանախագիծը, որը ինքնակենսագրական պատում կառուցելու մեկամյա սեմինար է եգիպտացի երիտասարդ արվեստագետների հետ և սովորեցնում է, թե ինչպես կարճամետրաժ ֆիլմ նկարահանել: Այդ ֆիլմերից մեկը 2012-ին ներկայացվել է Բեռլինի ՄԿՓ-ում: Նախագիծն ավարտվել է «Ana Ana» (արաբերեն` «ես ես եմ») համատեղ լիամետրաժ վավերագրական ֆիլմով, որը 2014-ին Ամստերդամի վավերագրական կինոյի միջազգային փառատոնում հավակնում էր լավագուն կինոնկարի համար սահմանված մրցանակին և Նիդերլանդներում մեծ էկրան բարձրացավ: 2015-16 թթ. Կորինե վան Էգեռաթը եղել է է «Պատկերելով անցման շրջանը» լուսանկարչական նախագծի պրոդյուսերը, տասներկու երիտասարդ բիրմացի լուսանկարիչների մասնակցությամբ իրագործված մի նախագիծ, որը վերաբերում է մարդու իրավունքներին:

Ֆիլմացանկ
Ջունգլիների տերը (2000), Կոսովոյի կովբոյները (2004), Վիրտուալ մայրուղով սլանալիս ( 2007), Կամուրջ կիրճի վրայով (2008), Տեղահանվելով (2009), Անա անա (2013), Բիրմայական պատմությունների ժողովածու (2017):

Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն