Ֆիլմեր

Մարի Դյումոռա

Վերադարձ
Մարի Դյումոռա

Մարի Դյումոռա

Մարի Դյումոռան իր առաջին կատակերգական-վավերագրական ֆիլմն նկարահանել է ավազափոսում բահերի ու դույլերի հետ կապված մանր  ողբերգությունների մասին, երկրորդ ֆիլմը՝ փոքրիկ վարչական գրասենյակում, որտեղ ծնվելուց հետո լքված մարդիկ գալիս էին բացահայտելու իրենց անցյալը: Դյումոռան ամեն ինչ իր ձեռքով է նկարում: Նրա բոլոր ֆիլմերն աշխարհ են եկել արևելյան Ֆրանսիայում` իրարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այսպիսով, նա ստեղծում է կինոտարածք, որտեղ մի կինոկերպարը Արիադնեի թելի նման տանում է դեպի մյուսը: Դյումոռայի առաջին եռապատումը խնամակալության հանձնված ինը, ապա` տասնհինգ տարեկան երեխաների մասին է: Սրան հաջորդեց մի ֆիլմ  փայտագործության ամառային դասընթացի վկայականը մեծ վայելչությամբ ծախողած տղաների մասին, ապա՝ ևս մի ֆիլմ աղջիկների մասին, որոնք կնքում են մի երեխայի և  հանդիպում երկաթգծի մյուս կողմից հայտնված գեղեցկատես գնչուի:  Այնուհետև՝ նույն երկաթգծի մյուս կողմում ծավալվող մեկ այլ շարք. գնչուներ, մետաղի ջարդոնի վաճառքով զբաղվողներ և վիրտուոզ երաժիշտներ: Իսկ այժմ՝ վերադարձ նախկին երեխաներին. Բելինդան տասը տարի անց: Դյումոռայի` արդեն մեծ էկրանի համար նկարահանած ֆիլմերը պարգևների են արժանացել  կամ ցուցադրվել տարբեր փառատոներում (մրցանակ լավագույն վավերագրական ֆիլմի համար, Մարսելի ՄԿՓ, Cinéma du Réel   ՄԿՓ-ի մրցանակ, Փարիզ, Ամիենի «Բելֆորյան հանդիպումներ» ՄԿՓ, Մադրիդի վավերագրական կինոյի ՄՓ և այլն):


Ֆիլմացանկ

Բյուրգ հրապարակն անթերի է (1997), Անձրևից հետո (1998), Դու հրեշտակ չես (2000), Քեզ հետ կամ առանց քեզ (2002), Տար ինձ հեռու (2004), Տեղը (2012), Ընդմիշտ Ֆորբախ (2016), Բելինդա (2017):   

Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն