Ֆիլմեր

Տոմմազո Կոտրոնեի

Վերադարձ
Տոմմազո Կոտրոնեի

Տոմմազո Կոտրոնեի (ծն. 1965) 

Ծնվել է Հարավային Իտալիայում` Կալաբրիայի մի փոքրիկ քաղաքում: Դեռ վաղ տարիքից սկսել է ծնողների հետ աշխատել գյուղի դաշտերում: 21  տարեկանում իր մեջ ուժ է գտել փախչելու չարքաշ աշխատանքից, բացի  այլ հույս  չներշնչող իրավիճակից:  Մինչ իր հույսերն արդարացնող  գործ գտնելը տարիներ շարունակ ֆիզիկական աշխատանքով է զբաղվել Հյուսիսային Եվրոպայում: Հակվելով դեպի հումանիտար գիտություններ` սկսել է հաճախել Հռոմի Լա Սապիենցա  համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դասընթացին, բայց ուսումը չի ավարտել: Բարեբախտաբար 1993-ին  դարձել  «Կալաբրիա» ֆիլմը նկարահանող ռեժիսոր Վիտտորիո Դե Սետայի օգնականը: 1997-ին   նկարահանել է իր առաջին գործը` «Կապույտի մեջ հեքիաթներ փնտրելիս» ֆիլմը: Կոտրոնեիի հայացքը «ժողովրդից» հեռու գտնվող ազգագրագետի վերացած հայացք չէ. նա իր հանդիսատեսին  առիթ չի տալիս   գյուղական ստորադաս, ավանդական կյանքը ժպիտով կամ ինքնագոհ հետաքրքրասիրությամբ «գեղատեսիլ» համարել: Կոտրոնեին հայացքն ուղղում է դեպի ծնողների տառապանքը, մինչ նրանք նայում  են նույն լքյալ կյանքով ապրելու դատապարտված իրենց զավակներին:

                                                                 
Ֆիլմացանկ
Կապույտի մեջ հեքիաթներ փնտրելիս (1997), Աշխատավորներ (2005), Ազատագրում (2007), Մեխեր, արցունքներ, վարդ (2008), Հող (2009), Փախուստի նախապատրաստություն (2009), Տղամարդկանց դպրոց (2011),  Տարբերությունը (2012), Պարագվայ գետը (2012), Հիսուսի արյամբ ծածկված (2015), Արյուն և լուսին (2017):

Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն