Ֆիլմեր

Վիգեն Չալդրանյան

Վերադարձ
Վիգեն Չալդրանյան

Վիգեն Չալդրանյան (ծն. 1955, Երևան)          
Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան: 1975-ին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ: Ավարտելով դերասանական բաժինը՝ տեղափոխվել է նույն ինստիտուտի թատրոնի ռեժիսուրայի բաժին: Ուսումը շարունակել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ВГИК) կինոռեժիսուրայի բաժնում, որտեղ և 1978-ին նկարահանել է «Ոսկին ծիծաղում է» իր առաջին կարճամետրաժ ֆիլմը: 19 կինոնկարի հեղինակ է: 2001-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 2006-ին ստացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Անահիտ» մրցանակը հայ կինոյում ներդրած ավանդի համար: 2007-ին նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: 2008-ին ընտրվել է Բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ և պարգևատրվել Գիտության և արվեստի արևմտաեվրոպական ակադեմիայի «Պրոֆ. Սոֆի Տախալովայի Ոսկե աստղ»-ով (Նիդերլանդներ): 2009-ին Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից արժանացել է «Լյուդվիգ 2-րդ Բավարացու Ոսկե խաչ» մեդալին (Գերմանիա): 2010-ին Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ամերիկյան մասնաճյուղը նրան շնորհել է ակադեմիկոսի կոչում և կինոարվեստում ունեցած վաստակի համար պարգևատրել «Թագ և արծիվ» պատվո մեդալով: 2010-ին Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի կողմից պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալով: Մրցանակների և դիպլոմների է արժանացել միջազգային կինոփառատոներում:

 

 Ֆիլմացանկ (ընտրանի)        
Ապրիլ (1985), Ձայն բարբառոյ… (1991), Երթամ պիտի հեռանամ… (1993), Հայեր (1994), …Ես դարձա ի տուն (1993), Մեռոն (1996), Տէր, ողորմեա (1997), Լռության սիմֆոնիա (2001), Քրմուհին (2007), Հյուրախաղեր Ճապոնիայում (2009), Մաեստրո (2010), Ձայն լռության (2013), Վարդապետի լռությունը (2016):

Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն