Ֆիլմեր

Վարդապետի լռությունը

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Վարդապետի լռությունը
Պրոդյուսեր(ներ) Վիգեն Չալդրանյան, Գևորգ Գևորգյան, Կարեն Ղազարյան
Ռեժիսոր Վիգեն Չալդրանյան
Սցենարի հեղինակ(ներ) Վիգեն Չալդրանյան, Ռուբեն Հովսեփյան
Օպերատոր Արթուր Ուստյան
Նկարիչ Վիգեն Չալդրանյան
Երաժշտությունը` Անդրանիկ Բերբերյանի, Կլոդ Դեբյուսիի, Կոմիտասի, Ավետ Տերտերյանի
Հնչյունային ձևավորող` ՏիգրանԿուզիկյան, Արման Ավետիսյան
Մոնտաժող` Մանվել Հովսեփյան
Նկարահանվել են` Վարդան Մկրտչյան, Անի Ղազարյան, Արտո Խաչատրյան, Վաչե Շարաֆյան
 

Սինոփսիս

Ֆիլմի գլխավոր հերոսը հայտնի գրող և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Էդգար Նովենցն է: Նա մտադիր է հայ մեծանուն կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտաս վարդապետի մասին վեպ գրել. հենց դրա շնորհիվ էլ կամրջվում են ներկան ու անցյալը: Հենվելով պատմական փաստերի, արխիվային փաստաթղթերի և հոգեբանական վարկածների վրա՝ Էդգար Նովենցը փորձում է  վեր հանել Կոմիտասի կյանքի փարիզյան շրջանը, թափանցել Վիլժյուիֆի հոգեբուժարանում  հայ ժողովրդի մեծանուն զավակի կյանքի վերջին տարիների առեղծվածի  մեջ և զգուշությամբ ու նրբորեն լույս սփռել  նրա Մեծ լռության վրա:  «Մեծ լռություն» վեպին հավաստիություն հաղորդելու համար Նովենցը  ջանում է  հասկանալ  իր գրական հերոսի տառապանքն ու մասն ունենալ դրանում: Որպես ազնիվ մտավորական՝ նա իր օրերի ժամանակագիրն է նաև՝  մշտապես դեպքերի կենտրոնում, դեպքեր, որոնք  մեծ մասամբ կատարվել են  անցյալի սարսափների հետևանքով:

Ցուցադրումներ

Ամսաթիվ՝ Վայր՝
2017-07-12 10:00 Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
2017-07-12 19:30 Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն