Ֆիլմեր

Աֆոնսու Ուշոա, Ժուան Դումանս

Վերադարձ
Աֆոնսու Ուշոա, Ժուան Դումանս

Աֆոնսու Ուշոա

Ռեժիսոր, բնակվում է Կոնտաժիմում (Բրազիլիա): «Հետկեսօրյա կինը» ֆիլմի (2010) ռեժիսորն ու սցենարի հեղինակն է: Ֆիլմը ցուցադրվել է Տիրադենտիսի ԿՓ-ի «Ռեժիսորներ և նոր կինոսխեմա» շաբաթում: 2014-ին Ուչոան նկարահանել է  «Թաքնված վագրը», որն ըստ շատ քննադատների՝ տարվա կարևորագույն բրազիլական կինոկարներից մեկն էր: Տիրադենտիսի ԿՓ-ում ֆիլմը  ստացել է  լավագույն ֆիլմի համար սահմանված մրցանակը: «Թաքնված վագրը» պարգևների է արժանացել նաև «Ռեժիսորների շաբաթ», «Կինոն և Մարդու իրավունքները», Cachoeira.doc, «Կինոդիտում» ազգային փառատոների ժամանակ, իսկ միջազգային պրեմիերան կայացել է 2015-ին Համբուրգի ԿՓ-ում:  Ուշոան նկարահանել է նաև «Դիզայն» կարճամետրաժ ֆիլմը (2009), որը ցուցադրվել է բրազիլական բազմաթիվ փառատոներում:

 

Ֆիլմացանկ
Դիզայն (2009), Հետկեսօրյա կինը  (2010), Թաքնված վագրը (2014), Արաբիա (2017, համառեժ.):

Աֆոնսու Ուշոա, Ժուան Դումանս

Ժուան Դումանս

Ռեժիսոր և սցենարիստ, բնակվում է Բելու Օրիզոնտիում (Բրազիլիա):  Ռեժիսոր Մարիլիա Ռոշայի «Երբ որ մեծանամ» խաղարկային կինոնկարի  սցենարի հեղինակն է: Ֆիլմի միջազգային պրեմիերան կայացել է 2016-ին  Ռոտերդամի ՄԿՓ-ի գլխավոր մրցութային ծրագրում: Դումանսը  Աֆոնսու Ուշոայի «Թաքնված վագրի»  սցենարի համահեղինակը, մոնտաժողն ու ռեժիսորի ասիստենտն է (ֆիլմի պրեմիերան կայացել է 2015-ին Համբուրգի ԿՓ-ում): Եղել է նաև Տիագու Մատա  Մաշադուի «Բնակիչները» ֆիլմի գործադիր պրոդյուսերն ու ռեժիսորի ասիստենտը: Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է Բեռլինի 61-րդ ՄԿՓ-ում: Ի թիվս այլ փառատոների՝ «Բնակիչները»  2011-ին ցուցադրվել է Վիեննալե (Ավստրիա),  «Նոր հորիզոններ» (Լեհաստան) և  IndieLisboa (Պորտուգալիա) ԿՓ-երում: Ժուան Դումանսի ռեժիսորական աշխատանքներից է  «Ամեն ոք իր ուղին ունի»  միջին մետրաժի վավերագրական ֆիլմը (2014):

 

Ֆիլմացանկ
Ամեն ոք իր ուղին ունի (2014, վավեր.), Արաբիա (2017, համառեժ.):

Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն