Ֆիլմեր

Արաբիա

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Արաբիա
Պրոդյուսեր(ներ) Վիտուր Գրայզի
Ռեժիսոր Աֆոնսու Ուշոա, Ժուան Դումանս
Սցենարի հեղինակ(ներ) Աֆոնսու Ուշոա, Ժուան Դումանս
Օպերատոր Լեոնարդու Ֆելիսիանու
Նկարիչ Պրիսիլա Ամոնի, Ժանաինա Մակրուս
Երաժշտությունը` Ֆրանսիսկու Սեզար, Քրիստոֆեր Մաք
Հնչյունային ձևավորող` Գուստավու Ֆիորանտի
Մոնտաժող` Լուիս Պրետտի, Ռոդրիգու Լիմա
Նկարահանվել են` Արիստիդիս դի Սոզա, Մուրիլու Կալիայ, Գլաուսիա Վանդեվելդ, Ռենատա Կաբրալ, Ռենատու Նովաիս, Վեդերսոն Նեգինյու, Ադրիանու Արաուժու, Ռենան Ռուվիդա
 

Սինոփսիս

Պատանի Անդրեն ապրում է Օրու Պրետու քաղաքի (Մինաս Ժերայզ նահանգ) արդյունաբերական  թաղամասում՝ ալյումինի հին գործարանի մոտ:  Շաբաթը մեկ նրա մորաքույր Մարսիան՝ համայնքային հիվանդանոցի կամավոր բուժքույրը, այցելում է Անդրեին ու նրա կրտսեր եղբորը՝ տնային գործերում օգնելու համար, քանի դեռ մայրը նրանցից հեռու է: Մի օր բանվորներից մեկը` Կրիշտիանուն, որ թաղում հայտնի է իր անհանգիստ բնավորությամբ,  գործարանում  տուժում է դժբախտ պատահարից: Մարսիան հենց գործարանի դիմաց նրան առաջին օգնություն է ցույց տալիս և  խնդրում  Անդրեին գնալ Կրիշտիանուի տուն նրա փաստաթղթերի ու հագուստի հետևից: Տեղ  հասնելով՝  Անդրեն պատահաբար մի հանելուկային նոթատետր է հայտնաբերում ու սկսում  կարդալ: Անդրեն պարզում է, որ Կրիշտիանուն այդ նոթերը սկսել է գրել գործարանի թատերական խմբակի համար, երբ բանվորները խնդրել են  իրենց  կյանքի մասին որևէ բան գրել: Բայց դրանից  հետո Կրիշտիանուն  այլևս չէր կարողացել  նոթերն ընդհատել: Հեքիաթի նման ֆիլմը երկատվում է՝ խորասուզվելով  Կրիսշիանուի կյանքի մեջ: Եվ այդ պահից  սկսած՝ այն ամենը, ինչ տեսնում և լսում ենք, Կրիշտիանուի կյանքի  էպիկական պատմությունն է՝ մի աշխատավոր  մարդու, որի երջանկությունն ու տանջանքները բոլորովին այլ տեսանկյունից են բացահայտում  Բրազիլիայի վերջին տասնամյակի սոցիալական և տնտեսական  զարգացման պատմությունը:

Մրցանակներ
Հատուկ հիշատակում, Բուենոս Այրեսի ՄԿՓ, 2017, Լիսաբոն քաղաքի մեծ մրցանակ, Պատվավոր հիշատակում, IndiLisboa ՄԿՓ, 2017

Ցուցադրումներ

Ամսաթիվ՝ Վայր՝
2017-07-14 10:00 Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
2017-07-14 14:30 Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն