Ֆիլմեր

Մոհամադ Ռասուլոֆ

Վերադարձ
Մոհամադ Ռասուլոֆ

Մոհամադ Ռասուլոֆ (ծն. 1972)           

Ռասուլոֆն առաջին քայլերն արվեսոտւմ արել է ինը տարեկանում՝ խաղալով Շիրազի թատրոնում: Թատերական ռեժիսուրայի և դրամատուրգիայի դասեր է  առել: Կրթություն է  ստացել սոցիալական  գիտությունների բնագավառում: Բռնակալ  ու անդրդվելի  իշխանության պայմաններում ուշադրության կենտրոնում  պահել անհատի և հասարակության  փոխազդեցության հարցերն ու սոցիալական  խնդիրները. մեծ մասամբ  հենց սա է  եղել նրա ֆիլմերի առանցքը: Նրա առաջին  լիամետրաժ աքշխատանքը՝ «Աղջամուղջ» վավերագրական ֆիլմը  (2002),  Թեհրանի Ֆաջր  21-րդ  ՄԿՓ-ում «Բյուրեղապակյա սիմորղ» է ստացել` արժանանալով նաև  Իրանի Կինոյի տուն 6-րդ մրցանակաբաշխության  պարգևին լավագույն  վավերագրության համար: 2009-ին Իրանում նախագահական ընտրություններին հաջորդած  դեպքերին հետևելու ընթացքում Մոհամադ Ռասուլոֆն ու Ջաֆար Փանահին տեղում նկարահանումներ կատարելիս ձերբակալվեցին: Ռասուլոֆը վեց տարվա ազատազրկման դատապարտվեց (5 տարի ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող  «հավաքների կազմակերպում և դավաճանություն»  մեղադրանքով, և մեկ տարի՝ հակաիշխանական քարոզչության մեջ ընդգրկվելու համար):  Վերաքննիչ դատարանն   առաջին մեղադրանքը հանեց, և Ռասուլոֆի ազատազրկման  ժամկետը  կրճատվեց մինչև մեկ տարի: 2011-ին նրա «Մնաս բարով» ֆիլմն (2011) ընդգրկվեց Կաննի ՄԿՓ-ի ծրագրում, ինչի շնորհիվ  Ռասուլոֆի՝ երկրից դուրս գալու արգելքը հանվեց:  2013-ին «Ձեռագրերը չեն այրվում» ֆիլմի (2013) թողարկումից և Կաննի 66-րդ ՄԿՓ-ում դրա  ցուցադրությունից հետո Թեհրանի օդանավակայնում առգրավվեցին նրա անձնագիրն ու  անձնական իրերը: Ներկայումս Ռասուլոֆը գրավի դիմաց  ազատ է արձակվել: 2013-ին   Թելուրայդի  40-րդ ԿՓ-ում Արծաթե մեդալ է շնորհվել Մոհամադ Ռասուլոֆին,  Քոեն եղբայրներին և Ռոբերտ  Ռեդֆորդին:

 Ֆիլմացանկ
Աղջանուղջ (2002, վավեր.), Երկաթե կղզին (2005), Ճերմակ մարգագետինները (2009), Մնաս բարով (2011), Ձեռագրերը չեն այրվում (2013), Անկաշառը (2017):

Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն