Ֆիլմեր

Մասարիկ

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Մասարիկ
Պրոդյուսեր(ներ) Ռուդոլֆ Բիրման, Յուլիուս Շևչիկ
Ռեժիսոր Յուլիուս Շևչիկ
Սցենարի հեղինակ(ներ) Պետր Կոլեչկո, Ալեքս Քյոնիգսմարք, Յուլիուս Շևչիկ
Օպերատոր Մարտին Շտրբա
Նկարիչ Միլան Բիչեկ
Երաժշտությունը` Միխալ Լորենց
Հնչյունային ձևավորող` Վիկտոր Էկրտ, Պավել Ռեյհոլեց
Մոնտաժող` Մարեկ Օպատրնի
Նկարահանվել են` Կարել Ռոդեն, Հաննա Ցիշլեր, Օլդրժիխ Կայզեր, Արլի Խովեր, Փոլ Նիքըլաս, Դերմոթ Քրոուլի, Միլթոն Ուելշ, Եվա Հերցիգովա, Էմիլիա Վաշարիովա
 

Սինոփսիս

1939-ի ձմռանը Յան Մասարիկը՝ Չեխոսլովակայի նախկին դեսպանը Լոնդոնում, ընդունվում է Նյու Ջերսիի առողջարան: Պատահական չէ, որ նա փխրուն ֆիզիկական ու հոգեկան առողջության տեր է. Մասարիկը տառապում է, քանի որ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունները  լքեցին իրեն ու իր երկիրը: Դիվանագիտական մարտավարության ու Մյունխենի համաձայնագրի ստորագրման հետևանքով այդ մեծ տերություններն անտեսեցին նացիստական Գերմանիայի ներխուժումը հարևան երկիր՝ այդկերպ Եվրոպան մեկ քայլ մոտեցնելով Երկրորդ համաշխարհային պատերազմին: Մասարիկը համոզված է, որ իբրև դիվանագետ տապալվել է և խայտառակել հոր`  Չեխոսլովակիայի հիմնադիր և նախագահ Տոմաշ Մասարիկի ժառանգությունը: Բայց  նա միայնակ չէ:  Նրան աջակցում են գերմանացի վտարանդի  հոգեբույժ դոկտոր Շտայնը և ամերիկացի վիպասան Մարշա Դավենփորթը, որը նրան օգնում է քշել անցյալի դևերին: Սա համաշխարհային պատերազմի նախօրեին դիվանագիտության զորության ու անզորության մասին  պատմող կենսագրական ֆիլմ է, հարգանքի տուրք Յան Մասարիկին (1886–1948) և նրա գործին, մի դիվանագետ, որը 1940-ից  Լոնդոնում   Չեխոսլովակիայի վտարանդի կառավարության  արտաքին գործերի նախարարն էր:

 Մրցանակներ
«Առյուծ» մրցանակներ (լավագույն ֆիլմ, ռեժիսոր, սցենար, դերասան, երկրորդ պլանի դերասան,  օպերատորական աշխատանք, երաժշտություն, նկարչական ձևավորում,  հնչյունային ձևավորում, մոնտաժ, զգեստներ, դիմահարդարում),  Չեխիա, 2017,  «Ցանցի արև»  մրցանակներ (լավագույն գլխավոր դերակատար, երկրորդ պլանի դերակատար, լավագույն օպերատոր, նկարչական ձևավորում, հնչյունային ձևավորում, մոնտաժ, զգեստներ, դիմահարդարում, Սլովակիա, 2017

Ցուցադրումներ

Ամսաթիվ՝ Վայր՝
2017-07-13 12:00 Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
2017-07-13 21:00 Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն