Ֆիլմեր

Ֆրեդ Քելեմեն

Վերադարձ
Ֆրեդ Քելեմեն

ՖրեդՔելեմեն (ծն. 1964)
Ուսանել է նկարչություն, երաժշտություն, փիլիսոփայություն, կրոնագիտություն, դրամա և տարբեր թատրոններում ռեժիսորի ասիստենտ եղել: 1989-94 թթ. ռեժիսուրա և օպերատորական արվեստ է ուսանել Բեռլինի Գերմանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում: 1995-ին Քելեմենն իր դիպլոմային ֆիլմի՝ «Ճակատագրի» համար արժանացել է Գերմանիայի ազգային կինոմրցանակին: Այդ ժամանակից ի վեր  մի շարք ֆիլմեր և տեսաֆլմեր է նկարահանել որպես ռեժիսոր, իսկ որպես օպերատոր համագործակցել  այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ժոզեֆ Փիչխաձեն («Քաղցրավենիք», Իսրայել, 2013), Բելա Տարը («Ուղևորություն  հարթավայրով», Հունգարիա, 1995, «Լոնդոնցի մարդը», Հունգարիա/Ֆրանսիա/Գերմանիա, 2007, «Թուրինյան ձին», Հունգարիա/Ֆրանսիա/ԱՄՆ/Գերմանիա, 2011), Ռուդոլֆ Թոմեն («Տեսանելին և անտեսանելին», Գերմանիա, 2006), Կարինե Թորոսյանը («Քար, ժամանակ, հպում», Կանադա/Հայաստան, 2005): 1995-ից Քելեմանը դոցենտ է  եղել, վարպետության դասեր տվել և դասախոսություններ կարդացել Կատալոնիայի կինոուսումնառության կենտրոնում (Բարսելոն, Իսպանիա), Ժնևի գեղարվեստի քոլեջում (Շվեյցարիա), Հարվարդ համալսարանում (ԱՄՆ), Քիդերմինսթերի քոլեջում (Անգլիա), Լատվիայի մշակութային ակադեմիայում (Ռիգա), Սանտյագոյի համալսարանի արվեստի և տեսողական ԶԼՄ-երի  բաժնում (Չիլի), Բանգկոկի Թամմասաթ համալսարանում (Թաիլանդ), Բեռլինի Գերմանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում (Գերմանիա), Թել Ավիվի համալսարանի կինոյի և հեռուստատեսության բաժնում (Իսրայել), Լիոնի ազգային գեղարվեստի դպրոցում (Ֆրանսիա), Սարաևոյի Film Factory  կինոակադեմիայում (Բոսնիա և Հերցեգովինա) և Սաար գեղարվեստի քոլեջում (Սաարբրյուքեն, Գերմանիա): 2000-ից Քելեմենը մի շարք պիեսներ է բեմադրել Գերմանիայի տարբեր թատրոններում: Նրա գործերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել Anthology Film Archives ֆիլմադարանում (Նյու Յորք), Tate Modern պատկերասրահում (Լոնդոն), Հունգարիայի ազգային կինոթատրոնում (Բուդապեշտ) և աշխարհի այլ ֆիլմադարաններում, կինոթանգարաններում ու կինոփառատոներում: Քելեմենի Kino Kombat Filmmanufactur կինոընկերությունը թողարկել է իր «Անկում» (համապրոդ.՝ Լեյմա Ֆրեյման, Լատվիա, 2005), Անետ Շյուցեի «Մասկաչկա» (համապրոդ.՝ Լեյմա Ֆրեյման, Լատվիա, 2005), Դյուլա Մարի «Հատված» (պրոդ.՝ Բելա Տար, Հունգարիա, 2007), Յանա Մարսիկի «Ձեռք ձեռքի» (համապրոդ.՝ Լեյմա Ֆրեյման, Լատվիա - Յանա Մարսիկ, Գերմանիա, 2005) ֆիլմերը: Ֆրեդ Քելեմենը Ամերիկյան, Եվրոպական, Գերմանական կինոակադեմիաների և Եվրոպայի մշակութային խորհրդարանի անդամ է:

 

Ֆիլմացանկ

Կալի (1993), Ճակատագիր (1994), Սառնամանիք (1997/1998), Մայրամուտ (1999), Անկում (2005), Սարաևոյի սգերգեր (2016):

 

Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն