Ֆիլմեր

Սարայեվոյի սգերգեր

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Սարայեվոյի սգերգեր
Պրոդյուսեր(ներ) Ֆրեդ Քելեմեն
Ռեժիսոր Ֆրեդ Քելեմեն
Սցենարի հեղինակ(ներ) Ֆրեդ Քելեմեն
Օպերատոր Անդրեա Դոբրե, Իրֆան Բրկովիչ, Դարիո Սեկուլովսկի, Օռլին Ստանչև, Ռադու Վոյնյա, Նաում Դոկսևսկի, Անա Մարիա Դրագիչ, Ֆլորա Ֆեչկե, Կլաուդիա Կովաչ, Լև Պրեդան Կովարսկի, Ֆրեդ Քելեմեն
Երաժշտությունը` Զոե Պոլանսկի
Մոնտաժող` Ֆրեդերիկե Շուխարթ, Անետ Իլիև, Ֆրեդ Քելեմեն
Նկարահանվել են` Էդին Ավդագիչ, Բալաժ Բոդոլաի, Իսկրա Յիրսակ, Իվանա Պավլակովիկ, Յովանա Ստոյլկովիչ, Սանդրա Գուարի, Յուլիա Չոկինա, Դորոտեա Նադրահ, Կատարինա Նիկշիչ, Բլաժ Սետնիկար,Այա Շտուկան, Սլավեն Դոշլո, Սորին Դոբրին
 

Սինոփսիս

Ֆիլմ-եռապատում է՝ բաղկացած  «Կապույտ բալլադ սիրահարների համար», «Կապույտ կրկներգ ողջ մնացածների համար» զույգ պատմությունից և «Կապույտ սաղմոս գայլերի համար» վավերագրական միջնամասից: Այս ամենը միախառնվում է՝ ստեղծելով Սարաևո քաղաքում ծավալվող կյանքի համապարփակ խճանկար: Կինոխցիկը հետևում է տարբեր հերոսների և միահյուսվում նրանց հույսի ու հուսահատության, սիրո ու մահվան կինեմատոգրաֆիկ շուրջպարին և արժանապատիվ կյանքի ձգտումներին:         
«Կապույտ բալլադ սիրահարների համար». նույն վայրում, որտեղ 100 տարի առաջ Գավրիլո Պրինցիպը սպանեց Ավստրիայի արքիդուքս Ֆրանց Ֆերդինանդին, մի երիտասարդ օտարերկրացի է կանգնած, որն իր տեսախցիկով գեղեցիկ կադրեր է նկարում: Կտոր-կտոր լինելով լուրջ հաշմանդամություն ունեցող բոսնիացի ընկերուհու հանդեպ իր վտանգված սիրո և կյանքը, սեքսն ու անկախությունը վայելելու ձգտումների միջև՝ նա շարունակում է  այս խառը քաղաքի իրարանցման մեջ պայքարել արժանապատիվ կենսաձև գտնելու համար, որը կփրկի սերը կործանումից:      
«Կապույտ սաղմոս գայլերի համար». Սարաևոյի գիշերները պատկանում են վայրենացած շներին՝ այն ընտանի շների հետնորդներին, որոնք փողոցում են հայտնվել իրենց լքած կամ մեռած տերերի պատճառով, ինչպես նաև 1995-ի Բալկանյան պատերազմի ժամանակ փլուզված տների հետևանքով: Բիրտ պատկերներում, որոնց ճաքերը երևան են բերում ուրույն գեղեցկություն՝ ֆիլմը հետևում է կոպիտ վերաբերմունք, հաճախ էլ ցավ տեսած այս արարածներին, որոնք թափառում են փողոցում մեկուսի կամ խմբովին՝ ամենօրյա պայքար մղելով  գոյատևելու, կեր հայթայթելու, լողանալու, շնանալու կամ իրենց պես ցավ տեսած մարդկանց կտտանքներին և շուն բռնողների հետապնդմանը ենթարկվելու համար, որոնք սպանում են նրանցից շատերին Ավստրիայի արքիդուքս Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից մեկ հարյուրամյակ անց:

Ցուցադրումներ

Ամսաթիվ՝ Վայր՝
2017-07-11 12:00 Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
2017-07-14 19:00 Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն