Ֆիլմեր

Գիորգի Օվաշվիլի

Վերադարձ
Գիորգի Օվաշվիլի

Գիորգի Օվաշվիլի (ծն. 1963)    
1981-1986 թթ. ուսանել է Թբիլիսիի պոլիտեխնիկական համալսարանում: 1996-ին ավարտել է Վրաստանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, իսկ 2006-ին՝ Հոլիվուդի Universal կինոստուդիայի նյույորքյան կինոակադեմիան: Պետական թատրոնի դերասան է եղել,   մանկական ներկայացումներ բեմադրել և գովազդային գործակալության տնօրեն եղել: Նյու Յորքում հեռարձակվող «Վրացական տեղեկագիր»  հեռուստածրագրի սցենարի հեղինակն է եղել: Նկարահանել է նրբաոճությամբ աչքի ընկնող մի քանի կարճամետրաժ ֆիլմ, որոնցից հիշարժան են «Տեսանկյունը» (Նյու Յորքի կինոակադեմիայի դրամաշնորհ 2015-ի Բեռլինալեում, Միջազգային ժյուրիի մրցանակ Օդենսեի ԿՓ-ում) և «Սայլակը» (Միջազգային ժյուրիի հատուկ մրցանակ Կիևի «Մոլոդիստ» ԿՓ-ում): Օվաշվիլու լիամետրաժ ռեժիսորական դեբյուտը`«Մյուս ափը» (2009), ներկայացվել է ավելի քան հիսուն երկրների  հարյուրից ավելի միջազգային փառատոներում` շահելով մոտ հիսուն մրցանակ: Նրա երկրորդ լիամետրաժ ֆիլմը` «Եգիպտացորենի կղզին» (2014), արժանացել է Կարլովի Վարիի 49-րդ ՄԿՓ-ի  «Բյուրեղապակե գլոբուս» մրցանակին: «Եգիպտացորենի կղզին»  2015-ին «Օսկար»-ի հավակնող ինը ֆիլերի  ցանկում էր «լավագույն արտասահմանյան կինոնկար» անվանակարգում: Ֆիլմն այսօր արդեն ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրների յոթանասունից ավելի  ՄԿՓ-երում` երեսուներեք մրցանակ շահելով:           

 

Ֆիլմացանկ
Շատ կարճ պատմություն (1993, կ/մ), Սայլակը (1996, կ/մ), Պատրանք (2000, կ/մ), Տեսանկյուն  (2003, կ/մ), Արևային երկրի ցայգերգը (2004, կ/մ), Կապ (2005, կ/մ), Մյուս ափը (2009), Եգիպտացորենի կղզին (2014), Խիբուլա (2017):

Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն