Ֆիլմեր

Զեքի Դեմիրքուբուզ

Վերադարձ
Զեքի Դեմիրքուբուզ

Զեքի Դեմիրքուբուզ (ծն. 1964)

Ավարտել է Ստամբուլի համալսարանի հաղորդակցությունների բաժինը: Կինոկարիերան սկսել է 1986-ին՝ որպես Զաքի Օքթենի ասիստենտ և հետագայում ևս, մինչև իր առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «C բլոկ» ֆիլմը (1994), տարբեր ռեժիսորների ասիստենտն է եղել: Առաջին ֆիլմից հետո Դեմիրքուբուզը շարունակել է աշխատել որպես սցենարիստ և անկախ ռեժիսոր՝ գրելով սեփական բնօրինակ սցենարները: Կինոքննադատները և միջազգային հանդիսատեսը Դեմիրքուբուզին նկատեցին նրա երկրորդ՝ «Անմեղություն» ֆիլմով (1997), որը ցուցադրվեց Վենետիկի ՄԿՓ-ում և «Երրորդ էջ»-ով (1999), որը ցուցադրվեց բազմաթիվ թուրքական և եվրոպական կինոփառատոներում, ներառյալ Լոկառնոն և Ռոտերդամը: «Երրորդ էջ»-ից հետո Դեմիրքուբուզը սկսեց աշխատել իր «Պատմություններ խավարի մասին» եռերգության վրա, որի առաջին ՝ «Հավատ» (2001) և երկրորդ՝ «Խոստովանություն» (2001) մասերը ցուցադրվեցին Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրում: «Սպասասրահը» (2003), որի գլխավոր դերակատարը ևս Դեմիրքուբուզն  է, եզրափակեց եռերգությունը: «Անմեղության» նախապատմությանը՝ «Ճակատագրին» (2006) հաջորդեցին «Նախանձ» (2009), «Ներսում» (2012), «Սրտխառնոց» (2015), «Անթեղ» (2016) ֆիլմերը:

 

Ֆիլմացանկ

C-բլոկ (1994), Անմեղություն (1997), Երրորդ էջը (1999), Բախտ (2001), Խոստովանություն 2001), Սպասասրահը (2003), Ճակատագիր (2006), Նախանձ (2009), Ներսում (2012), Սրտխառնոց (2015), Անթեղ (2016):

Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն