Ժյուրի

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Վերադարձ
 
Ժելիմիր Ժիլնիկ (Սերբիա)
Ժելիմիր Ժիլնիկ (Սերբիա)
Սերբ կինոռեժիսոր, հարավսլավական «սև ալիքի» երևելի դեմքերից: Ծնվել է 1942-ին: 60-ականների վերջից ի վեր Ժելիմիր Ժիլնիկի սոցիալական ֆիլմերը («Գործազրկություն», «Վաղ աշխատանքներ», «Սև ֆիլմ») նրան մեծ համբավ բերեցին, բայց միևնույն ժամանակ կառավարական մարմինների հանդեպ ունեցած քննադատական վերաբերմունքի համար 70-ականներին ռեժիսորը բախվեց գրաքննությանը: Փոքրբյուջետային ֆիլմերն ու հրահրիչ քաղաքական թեմաները Ժիլնիկի կարիերայի հատկանշական կողմերն են, կարիերա, որի ընթացքում նա ավելի քան 50 ֆիլմ է նկարահանել: 80-ականներից սկսած՝ Ժիլնիկը ձևավորել է իր յուրատեսակ վավերագրական դրամայի լեզուն, որը լայնորեն կիրառել է 90-ականներին Բալկանների քաղաքական լարումներն արտացոլելու համար: Վերջին շրջանում նա մասնատված Բալկաններից ուշադրությունը տեղափոխել է դեպի ԵՄ սահմանների ավելի ու ավելի խստացող հսկողության հարցը՝ փախստականների ու ներգաղթյալների խնդիրներն արծարծելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Եվրոպա ամրոցը» և «Քենեդի» եռապատումը: Հաջորդող գործերը՝ «Կապիտալիզմի հին դպրոցը», «Մի կին, մի դար», «Պիրիկան կինոյի մասին», «Նպատակակետը՝ Սերբստան» ֆիլմերը, բոլորն էլ անդրադառնում են վիճելի հասարակական համակարգերի արժեսանդղակի պատմությանը, մի մոտիվ, որ ներկա է Ժիլնիկի ամբողջ կինոկարիերայի ընթացքում:
Պավել Պեչյոնկին (Ռուսաստան)
Պավել Պեչյոնկին (Ռուսաստան)
Ծնվել է 1965-ին: Երիտասարդ տարիքում սահիկային ֆիլմեր և փորձարարական տեսապոետիկ թատրոն է ստեղծել: 1985-ից որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել է «Պերմտելեֆիլմ»-ում, իսկ 1987-ին հիմնադրել է ԽՍՀՄ-ում առաջին անկախ կինոստուդիաներից մեկը՝ «Նովի կուրս»-ը: Որպես ռեժիսոր և պրոդյուսեր մասնակցել է ավելի քան 40 ֆիլմի ստեղծման աշխատանքներին: Պեչյոնկինը մի շարք միջազգային կինոփառատոների դափնեկիր է: Նա Պերմում և Պերմի մարզում մեդիակրթական համակարգի ստեղծման նախաձեռնողներից մեկն է: Պավել Պեչյոնկինը վավերագրական ֆիլմերի «Ֆլաերթիանա» ՄԿՓ-ի նախագահն է, ինչպես նաև Ռուսաստանի կինոարտադրողների միության և Ռուսաստանի կինոակադեմիայի անդամ:
Արմեն Խաչատրյան (Հայաստան)
Արմեն Խաչատրյան (Հայաստան)
1984-ին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտը (ՎԳԻԿ) և այդ ժամանակից ի վեր աշխատում է «Հայֆիլմ» և «Հայկ» կինոստուդիաներում: Մասնակցել է ավելի քան 45 ֆիլմի ստեղծմանը: Նրա ֆիլմերը ներկայացվել են տարբեր միջազգային կինոփառատոներում: Այժմ դասավանդում է Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում` ղեկավարելով ստեղծագործական արվեստանոցներ: Ունի պրոֆեսորի գիտական աստիճան: Մասնագիտությամբ լինելով կինովավերագրող՝ որպես ռեժիսոր, օպերատոր և սցենարիստ, նկարահանել է բազմաթիվ հեղինակային ֆիլմեր:
Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն