Ժյուրի

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Վերադարձ
 
Սերգեյ Տրիմբաչ (Ուկրաինա)
Սերգեյ Տրիմբաչ (Ուկրաինա)
Ուկրաինացի կինոքննադատ, կինոգետ, գրող: Ծնվել է Ալեքսանդրիայում (Կիրովոգրադի մարզ): Ուկրաինական կինոմշակույթի զարգացման հարցերին վերաբերող գրքերի հեղինակ է և կազմող, հարյուրավոր հոդվածներ և քննախոսություններ է հրապարակել ուկրաինական և ռուսական առաջատար հանդեսներում: 2007-ին լույս տեսավ Տրիմբաչի «Ալեքսանդր Դովժենկո. աստվածների կործանումը» գիրքը՝ նրան բերելով Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակը: «Դժվարը առաջին հարյուր տարին է» (1997), «Հեքիաթներ Բորիսլավի մասին» (1998), «Բոգդան Ստուպկա. լվովյան տարեգրություն» (1999), «Երկնային սեր» (2001), «Հավերժական խաչ» (2002), «Վտանգավոր ազատ մարդը» (2005), «Շչերբիցկի» (2006), «Ողջերը» (2008), «Դովժենկոյի մեկնարկում է» (2009) և այլ վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակն է: 1990-93-ին և 1996-2005-ին եղել է Ուկրաինայի Կինեմատոգրաֆիստների վարչութան քարտուղարը:
Վիկտորյա Բելոպոլսկայա (Ռուսաստան)
Վիկտորյա Բելոպոլսկայա (Ռուսաստան)
Ծնվել է 1963-ին Մոսկվայում։ 1986-ին ավարտելով տեղի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը՝ սկսել է աշխատել որպես ռուսատանյան առաջատար լրատվամիջոցների կինոքննադատ։ Հետագա տարիներին ավելի քան 300 տարաբնույթ նյութեր է հրապարակել ռուսական մամուլում: Այժմ «Psychologies» ամսագրի ռուսական հրատարակության կինոմեկնաբանն է։ Բելոպոլսկայան նաև ստեղծագործ վավերագրական ֆիլմերի ամենաազդեցիկ ռուսաստանյան փառատոնի՝ ArtDocFest-ի (Մոսկվա) ծրագրերի տնօրենն է և զուտ վավերագրական ֆիլմերի միակ ռուսաստանյան փառատոնի՝ Flahertiana-ի (Պերմ) ընտրող հանձնախմբի անդամ: Կատարել է ՌԴ-ում և նախկին ԽՍՀՄ-ում ստեղծված կինոնկարների նախնական ընտրությունը Լայպցիգի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ի համար, իսկ այժմ համագործակցում է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ի (IDFA) հետ՝ որպես ռուսաստանյան վավերագրության որոնող։ Մի շարք ազգային ու միջազգային ԿՓ-երի և կինոհաստատությունների ապահովել է ՌԴ-ում ստեղծված վավերագրական կինոյի ծրագրերով։ ՌԴ Կինոարվեստի «Նիկե» ակադեմիայի անդամ է։ Օբերհաուզենի (Գերմանիա, 1996), Կրակովի (Լեհաստան, 1998), Ամստերդամի (IDFA, Հոլանդիա, 1999), Մումբայի (Հնդկաստան, 2000) և Սիդնեյի (Ավստրալիա, 2002 ) ԿՓ-երում անդամակցել է FIPRESCI-ի ժյուրիին։ Եղել է նաև Տամպերեի կարճամետրաժ (Ֆինլանդիա, 2003) և Վարշավայի (Լեհաստան, 2007) վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-երի միջազգային մրցույթների ժյուրիի անդամ։
Ջոնա Ա. Նաձձարո (Շվեյցարիա)
Ջոնա Ա. Նաձձարո (Շվեյցարիա)
Կինոքննադատ, լրագրող և գրող: Ծնվել է Ցյուրիխում 1965-ին: Հոնկոնգյան կինոյի և պոստմոդեռնիստական մարտաֆիլմերի վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է: Այժմ գրում է «il manifesto» իտալական օրաթերթի և «Film TV» շաբաթահանդեսի համար: «Filmcritica» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է: Եղել է Թուրինի ԿՓ-ի ընտրող հանձնաժողովի անդամ և Ֆլորենցիայի Ժողովրդական փառատոնի ծրագրավորող: Եղել է նաև Հռոմի ՄԿՓ-ի «Էքստրա/Այլ կինո» ծրագրի աշխատակից, իսկ ներկայումս աշխատում է Լոկառնոյի ՄԿՓ-ում: 2011-ից Visions du Réel ՄԿՓ-ի (Նիոն, Շվեյցարիա) ծրագրավորող անձնակազմի անդամ է: 2012-ից աշխատում է նաև Հռոմի ՄԿՓ-ի ընտրող հանձնախմբում: 2010-ին հրապարակել է պատմվածքների իր առաջին ժողովածուն, որը ընդունվել է քննադատների միահամուռ դրվատանքով:
Սվետոսլավ Ստոյանով  (Բուլղարիա)
Սվետոսլավ Ստոյանով (Բուլղարիա)
Ծնվել է 1972-ին Սոֆիայում: Մրցանանակիր կինոռեժիսոր է, որի ստեղծագործական շնչով արված «Սև ծովի վերջին ծովահենները» վավերագրական ֆիլմը (2013) ընդգրկվել է ավելի քան 25 միջազգային փառատոների մրցույթային ծրագրերում, ներառյալ աշխարհի խոշորագույն վավերագրական ֆորումները, ինչպիսիք են՝ HotDocs-ը, DOK Leipzig-ը և Visions du Réel-ը: Ի թիվս այլ պարգևների՝ Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում կինոնկարը լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել, իսկ Կրակովի ԿՓ-ում արժանացել FIPRESCI-ի մրցանակին: Սվետոսլավ Ստոյանովը «Պորտոկալ»-ի համահիմնադիրն է՝ մի կինոընկերություն, որն ի մի է բերում կինոռեժիսուրայի, լուսանկարչության և վիդեոյի ոլորտների տաղանդավոր երիտասարդ պրոֆեսիոնալներին և 2000-ից ի վեր աջակցում նրանց աշխատանքին նախագծի մշակման, արտադրության և տարածման առումներով: Ստոյանովի սեփական կինո- և լուսանկարչական նախագծերը մասնակցել են Վենետիկի Բիենալեին, ինչպես նաև Մադրիդի, Դուբլինի, Մոսկվայի, Բրաստիսլավայի, Սարաևոյի և այլ փառատոներին:
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն