Ժյուրի

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Վերադարձ
 
Նունե Հախվերդյան (Հայաստան)
Նունե Հախվերդյան (Հայաստան)
Ծնվել է 1968-ին: Ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մշակութային ռադիոհաղորդումների բաժնում: 2004-2011 թթ. որպես լրագրող համագործակցել է “168 ժամ” օրաթերթի հետ` պատրաստելով հոդվածներ մշակութային իրադարձությունների մասին: Հայաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ է:
Բոժիդար Մանով (Բուլղարիա)
Բոժիդար Մանով (Բուլղարիա)
Ծնվել է 1947-ին Սոֆիայում: 1970-ին "էլեկտրոնիկա՚" մասնագիտությամբ ավարտել է Սոֆիայի Ճարտարագիտական ինստիտուտը: 1974-ից սկսել է կինոքննադատ և թղթակից աշխատել մամուլում, ռադիոյում, հեռուստատեսությունում: 1978-ին ավարտել է Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիայի կինոգիտության բաժինը: 1978-1990 թթ. աշխատել է "Վրեմե" կինոստուդիայում` որպես սցենարի խմբագիր, պրոդյուսեր և տնօրեն: 12 վավերագրական կինոնկարների սցենարի հեղինակ է և 124 կարճամետրաժ ֆիլմի սցենարի խմբագիր/պրոդյուսեր: Բուլղարիայի լրագրողների միության անդամ է (1980), Բուլղարիայի կինեմատոգրաֆիստների միության անդամ (1982): Կինոքննադատություն, կինոպատկերի տեսություն է դասավանդել Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիայի կինոգիտության բաժնում (1980), լսատեսողական գործերի սցենարի հեղինակում և կինոպատկերի տեսություն` Բուլղարիայի Նոր համալսարանում (1994): Կինոյի տեսության թեկնածու է (1995), կինոքննադատության դոցենտ (1997), կինոգիտության դոկտոր (2003 թ.), կինոքննադատության պրոֆեսոր (2005): 1994-2000 թթ. Բուլղարիայի կինեմատոգրաֆիստների միության Կինոքննադատների գիլդիայի նախագահն է եղել և FIPRESCI-ի ներկայացուցիչը, 2000-ին` Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիայի կինոգիտության բաժնի դեկանը: 2001-2005 թթ. եղել է FIPRESCI-ի փոխնախագահը, 2004-2007 և 2008-2010 թթ.` Բուլղարիայի ազգային կինովարչության անդամ: Անդամակցել է Վենետիկի, Բեռլինի, Սալոնիկի, Ստամբուլի, Պուսանի, Սոչիի, Կարլովի Վարիի, Սան Սեբաստիանի, Վալյադոլիդի, Փալմ Սփրինգսի, Թուլուզի, Գյոթեբորգի, Վիսբադենի, Անթալիայի և այլ կինոփառատոների միջազգային ժյուրիներին: Մի շարք գրքերի հեղինակ է ("Կինոպատկերի տեսություն", 1996, "Թվային լսատեսողական պատկեր", 2000, "Թվային տարրը", 2003, "Էկրանային պատկերի զարգացումը", 2004, "Ոչ խաղարկային ծնունդ", 2004, "Փառատոնային հանդիպումներ", 2007, "Կինո և այլ գայթակղություններ", 2008):
Ալես Դոկտորիչ (Իտալիա)
Ալես Դոկտորիչ (Իտալիա)
Ծնվել է 1960-ին Գորիցիայում (Իտալիա): Ավարտել է Տրիեստի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը` որպես կինոյի պատմաբան: Փիլիսոփայության և տեսողական մշակույթի տեսության մագիստրական դասընթաց է ավարտել Կոպերի Պրիմորսկա համալսարանում (Սլովենիա): Այժմ կինոգիտության թեկնածու է Ուդինեի համալսարանում (Իտալիա): Իտալիայի լրագրողների ընկերակցության անդամ է, իտալական և սլովենական տարբեր թերթերի և ռադիո-հեռուստատեսային ծրագրերի թղթակից, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա շրջանի կինոկոմիտեի անդամ: Ընդգրկված է Սլովենիայի հանրապետության Մշակույթի նախարարության Լսատեսողական նախագծերի գնահատման կոմիտեում: Սլովեներենի, լատիներենի և լատինական գրականության ուսուցիչ է բարձր դասարաններում: “Կինոատելյե”-ի նախագահն է, մի մշակութային ընկերակցության, որը Իտալիան և Սլովենիան կապող միջմշակութային նախագծեր է իրականացնում: “Կինոատելյե”-ի շրջանակներում թողարկել է մոտ 20 ֆիլմ, որպես հրատարակիչ, համահեղինակ, խմբագիր` զբաղվում է հրատարակչական գործունեությամբ (Սլովենական կինոյի և լսատեսողական արտադրանքի անդրսահմանային փառատոնի կատալոգներ` Film Video Monitor (1986-2000թթ.), “Հինգ Սլովենիաների կինոն” (1995, համահեղինակ, խմբագիր), “Ինչո±ւ չսպասել մինչև առավոտ” (1997, համահեղինակ, խմբագիր, հրատարակիչ), “Կինոն մեր հանապազօրյա” (2001, հրատարակիչ), “Իմ պատերազմը” (2001, հրատարակիչ), “Երազանքների հանրապետությունը” (2004, հրատարակիչ), “Նորա Գրեգոր. գեղեցկության անկատարությունը” (2005, հրատարակիչ), “Սլովենական կինոն Գորիցիայում” (2006, հրատարակիչ), “Ցելուլոիդային սահմաններ” (2007, հրատարակիչ):
Ամիր Էսֆանդիարի (Իրան)
Ամիր Էսֆանդիարի (Իրան)
Ծնվել է 1957-ին Թեհրանում: Ավարտել է Մասաչուսեթսի Հյուսիսարևելյան համալսարանը` որպես բիզնեսի կառավարման մասնագետ: Իրան վերադառնալով` աշխատել է մի շարք համատեղ արտադրության կինոնախագծերի վրա, ապա սկսել է համագործակցել Ֆարաբի կինոհիմնադրամի հետ` որպես համատեղ արտադրության բաժնի նախագահ, թողարկելով մի շարք ֆիլմեր, այդ թվում Ռոն Ֆրիքեի “Բարաքան” (1992): 1997-ին դարձել է Ֆարաբի կինոհիմնադրամի միջազգային բաժնի ղեկավար: Այդ ժամանակից ի վեր` որպես ժյուրիի անդամ մասնակցել է մի շարք միջազգային կինոֆորումների, ինչպիսիք են “Օլիմպիա” ՄԿՓ-ն (որպես ժյուրիի նախագահ), Կահիրեի մանկական ՄԿՓ-ն և այլն: 1997-ից Ֆաջր ՄԿՓ-ի միջազգային բաժնի ղեկավարն է, Մանկական և պատանեկան ՄԿՓ-ի միջազգային բաժնի ղեկավարը, 2011-ից` նաև Քիշի ՄԿՓ-ի միջազգային բաժնի ղեկավարը: 1997-ից ղեկավարում է Ֆիլմերի և հեռուստահաղորդումների իրանական միջազգային շուկան, եղել է կինոակադեմիայի լավագույն ֆիլմի իրանական ընտրող հանձնաժողովի նախագահը (1997-2010), Մանկական և երիտասարդական միջազգային կինոկենտրոնի վարչության անդամ և փոխնախագահ (2002-2007), 2000-ից Ասիական - Խաղաղօվկիանոսյան ԿՓ-ի տնօրենների խորհրդի անդամ է:
Պավել Կոստոմարով (Ռուսաստան)
Պավել Կոստոմարով (Ռուսաստան)
Ծնվել է 1975-ին Մոսկվայում: Նախնական մասնագիտությամբ ձկնաբան է: 2002-ին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորական բաժինը: 2005-ին մասնակցել է Discovery Campus-ի` վավերագրական կինոյի եվրոպական դասընթացին: Բնակվում է Մոսկվայում: Վ. Ասլյուկի, Ա. Ուչիտելի, Ս. Լոզնիցայի, Վ. Մանսկու, Ա. Պոպոգրեբսկու ֆիլմերի օպերատորն է եղել: Նրա վերջին ռեժիսորական աշխատանքը “Ես քեզ սիրում եմ” խաղարկային ֆիլմն է (2011): “Փոխարկիչը՚” (2003), “Խաղաղ կյանք” (2004), “Մայրը” (2007), “Երկուսով” (2010) ֆիլմերի համար արժանացել է մրցանակների: 2010-ի Բեռլինի փառատոնում արժանացել է “Արծաթե արջ” մրցանակի` օպերատորական արվեստում ակնառու նվաճումների համար: 2010-ին Պավել Կոստոմարովի “Միասին” ֆիլմն արժանացել է “Ոսկե ծիրան” մրցանակի` որպես լավագույն վավերագրական ֆիլմ:
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն