Ժյուրի

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Վերադարձ
 
Էնիս Ռիզա (Թուրքիա)
Էնիս Ռիզա (Թուրքիա)
Ծնվել է 1948-ին Թուրքիայում: Դեռ դպրոցական տարիներից սկսել է հետաքրքրվել լուսանկարչությամբ, թատրոնով ուկինոյով: Համալսարանում դարձել է դերասան և ռեժիսոր, DOST անկախ թատերախմբի ուժերով բեմադրել բազմաթիվ պիեսներ: Նրա լուսանկարչական գործերը ցուցադրվել են Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: 1969-ից սկսել է վավերագրական ու կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել: Թուրքիայի Երիտասարդ կինոշարժման հիմնադիրներից և ակտիվիստներից է, վավերագրական ֆիլմերի բազմաթիվ ցուցադրություններ ու փառատոներ է կազմակերպել Թուրքիայի տարբեր շրջաններում: 70-ականներին նրա "Այլ արև", "Ողջույն", "Սարի ծաղիկը", "Թուրքիա 1971" խաղարկային և վավերագրական ֆիլմերը ճանաչման հասան արտասահմանում և հաջողության արժանացան: Այդ նույն տարիներին մասնակցել է MTV (Milliyet TV) վավերագրական հեռուստաալիքի ստեղծմանը: Մեծ ջանքեր է գործադրել նաև վերջինիս արխիվի ստեղծման համար և նկարահանել շատ վավերագրական ֆիլմեր: 1987-ին պրոդյուսեր Նալան Սաքըզլիի հետ հիմնել է VTR Film Directing Research & Production Company-ն և սկսել ֆիլմերն անկախ արտադրել: 1996-ին ակտիվորեն մասնակցել է Թուրքիայի վավերագրողների ընկերակցության հիմնադրմանը և 8 տարի եղել այդ ընկերակցության ներկայացուցիչն ու վարչության նախագահը: Աշխատում է հատկապես սոցիալական թեմաներով, ինչպիսիք են արտագաղթը, փողոցային երեխաները և սոցիալական պատմությունը: Նրա ֆիլմերը ցուցադրվել են Թուրքիայի ու արտերկրի շատ կինոփառատոներում, կազմակերպություններում և հեռարձակվել հեռուստատեսությամբ: Բուհում և ասպիրանատուրայում վավերագրական կինոյի դասընթաց է վարում: Վերջերս Մարմարայի համալարանում կինոյի և քաղաքականության մասին դասընթաց է կարդում քաղաքագիտության և միջազգային կապերի բաժնում, իսկ վավերագրական կինոյի մասին` համալսարանի Գեղարվեստի ինստիտուտում:
Միխայել Վիդեման (Գերմանիա)
Միխայել Վիդեման (Գերմանիա)
Ծնվել է 1949-ին Քասելում (Գերմանիա): 1968-ին ավարտել է ծննդավայրի Վիլհելմի քոլեջը: 1968-72 թթ. ուսանել է Մյունխենի հեռուստատեսության և կինոյի պետական դպրոցում: Վենդերսի, ֆոն Տրոտայի, Պետերսենի, Հաուֆի և այլոց ֆիլմերի արտադրության կառավարիչն ու գործադիր պրոդյուսերն է եղել: 1979-83 թթ. հանդես է եկել որպես կինոպրոդյուսեր, նրա թողարկած "Թեոն ընդդեմ մնացած աշխարհի" ֆիլմը (1980), որ ՙՈսկե էկրան՚ մրցանակի է արժանացել, 3 միլիոն մարդ է դիտել Գերմանիայում: 1986-2000 թթ. աշխատել է Նոր Հռենոս-Վեստֆալիա երկրամասի մշակութային կինոհիմնադրամի Filmburo NW-ում: 1994-ից դրա կառավարիչ տնօրենն է: 2003-ից այդ երկրամասի կինոհիմնադրամի Production II բաժնի ղեկավարն է: 2005-ից Լյունենի ԿՓ-ի` Գերմանական կինոյի փառատոնի մենեջերն է:
Ալեքսանդր Ռոդնյանսկի (Ռուսաստան)
Ալեքսանդր Ռոդնյանսկի (Ռուսաստան)
Ծնվել է 1961-ին Ուկրաինայում: Կինոյի ու հեռուստատեսության ամենամեծ պրոդյուսերներից մեկն է Ռուսաստանում: Ավարտել է Կիևի թատրոնի և արվեստի ինստիտուտը, 1983-1990 թթ. աշխատել է վավերագրական ֆիլմերի "Կիևնաուչֆիլմ" ստուդիայում: 1990-1994 թթ. եղել է Innova-Film կինոստուդիայի (Գերմանիա) գլխավոր պրոդյուսերը և ռեժիսորը: Կրթությամբ ռեժիսոր լինելով` այժմ Մոսկվայի CTC մեդիա հոլդինգի նախագահն է և վճռորոշ դեմք Ռուսաստանի ԶԼՄ-ների ոլորտում: Որպես ռեժիսոր` մի շարք վավերագրական ֆիլմեր ունի ժամանակակից Ռուսաստանի մասին, ընդ որում` 1992-ին ստեղծված "Մնաս բարով, ԽՍՀՄ" երկմասանոց կինոնկարը, որը բազմաթիվ մրցանակներ է ստացել: Շատ այլ ֆիլմերի և սերիալների պրոդյուսերն է, այդ թվում` "Սիրահարված խոհարարի հազար ու մեկ բաղադրատոմսը" (1996), "Երկու լուսին, երեք արև" (1998), "Արևելք-Արևմուտք" (1999), "Բուրժույի ծննդյան օրը" (2000), "Խեղճ Նաստյան" (2004), "Ծովաստղի ասպետները" (2004), "Վարորդ Վերայի համար" (2004), "Վիոլա Տարականովա" (2004), "Գեղեցիկ մի ծնվիր" (2005), "Կիսամշուշ", (2005), "Մեծ չարիք և մանր ստորություններ" (2005), "Արևը" (2005), "Իմ անձնական թշնամին" (2005), "Բարբիի ամուսնությունը" (2005), "Զինվորական դեկամերոն" (2005), "9-րդ գումարտակը" (2005), "Պիտեր FM" (2006), "Գժանոց" (2006), "Շոգ" (2006), "Ստարլեյ, հաղթանակ և գարուն" (2007), "Կադետություն", (2006-2007), "18-14" (2007), "Մարդաբնակ կղզին" (2008):
Արտյոմ Մելքումյան (Հայաստան)
Արտյոմ Մելքումյան (Հայաստան)
Օպերատոր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության, Եվրոպական կինոակադեմիայի անդամ: Ծնվել է 1951-ին Հադրութում (Լեռնային Ղարաբաղ): 1969-70 թթ. ուսանել է Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներական ինստիտուտում, 1970-72 թթ.` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1980-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորական բաժինը: Դիպլոմային աշխատանքը` “Արարման ութերորդ օրը”, գլխավոր մրցանակի է արժանացել Տրիեստի ՄԿՓ-ում (Իտալիա): “Հայֆիլմ” կինոստուդիայում որպես բեմադրող օպերատոր նկարահանել է “13-րդ առաքյալը” (1987), “Վերադարձ ավետյաց երկիր” (1991), “Ձայն բարբառոյ…” (1991), “Վերջին կիրակին” (1994), “Լռության սիմֆոնիա” (2002), “Պոետի վերադարձը” (2006) և այլ ֆիլմեր: 90-ականներին աշխատել է նաև “Լենֆիլմ” կինոստուդիայում, որտեղ նրա նկարահանած ֆիլմերի թվում են “Ռուսական շոգեքարշը”, “Ես առաջինը տեսա քեզ”, “Վաղենակի ծաղիկները” (գլխավոր մրցանակի է արժանացել “Պատուհան դեպի Եվրոպա” ԿՓ-ում): Մելքումյանը հանդես է եկել նաև որպես հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմերի գլխավոր օպերատոր (“Զբոսաշրջիկներ”, “Օդանավակայան-2”, “Արձակուրդային սիրավեպ”, “Ադրենալին”): 2007-ին Անդրեյ Զվյագինցևի հետ հեղինակել է “Արտաքսում” ֆիլմի սցենարը` Վիլյամ Սարոյանի “Ծիծաղելի բան” վիպակի մոտիվներով:
Յան Հեյդն Սմիթ (Մեծ Բրիտանիա)
Յան Հեյդն Սմիթ (Մեծ Բրիտանիա)
2007-ից Միջազգային կինոուղեցույցի (International Film Guide) խմբագիրն է: Գրել է բազմաթիվ հրատարակություններիհամար, հաճախ հանդես եկել հեռուստատեսությամբ և ռադիոյով: Reuters նորությունների գործակալությունում 11 տարի աշխատելուց հետո 2006-ին հեռանալով այնտեղից` ազատ հեղինակ և խմբագիր է եղել: Գրել է, ի թիվս այլոց, Time Out, Vertigo, Electric Sheep և Sight and Sound պարբերականների համար: Նաև "24 կադր" շարքի (24 Frames) խմբագիրն է, մի շարք, որի ուշադրության կենտրոնում աշխարհի ազգային և տարածաշրջանային կինեմատոգրաֆներն են: Նրա խմբագրությամբ 2009-ի վերջին լույս կտեսնի "24 կադր. Չինաստանի և Հարավարևելյան Ասիայի կինոն" հատորը: Axiom Films-ի և Artefact Films-ի խորհրդատուն է` պատասխանատու նրանց թողարկած DVD-ների բովանդակության համար: Համադրում և վարում է The Screen Salon-ը, որն ամսական կինոֆորում է Լոնդոնի կինոթատրոններում և հանդիսատեսներին կինոմշակույթն ուսումնասիրելու առիթ է ընձեռում: Կինոանցուդարձի մասին Sky News-ով ցուցադրվող Cinepolitics-ի մշտական հյուրերից է: Հարցազրույցի ժանրով ներկայացրել է բազմաթիվ դերասանների, ռեժիսորների և կինոգործիչների աշխատանքը` սկսած Պատրիկ Շերոյից, Մայքլ Նայմանից և Լուի Գարելից մինչև Օթար Իոսելիանի, Ալան Բենեթ և Դենի Գլովեր:
Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն