Ժյուրի

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Վերադարձ
 
Արթուր Բախտամյան (Հայաստան):
Արթուր Բախտամյան (Հայաստան):
Ծնվել է 1963 թվականին: 1984-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական եւ լրագրողության բաժինները: 1986-89թթ աշխատել է "Ֆիլմ" թերթում որպես խմբագիր: 1989-94թթ գլխավորել է Հայաստանի Պետական հեռուստատեսություն կինոծրագրերի բաժինը: 1994-96թթ ղեկավարել էՙՀայFM 105.5՚, լրատվական ծառայությունը, իսկ 1996-99թթ` եղել է Ռադիո Բուրգի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն: 1999 – 2003թթ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում հեղինակել եւ վարել է ժողովրդայնություն վայելող "Կեսգիշերային ճեպընթաց" հաղորդումը, իսկ 2003 -04 թթ` "Աքլորականչ" գիշերային ծրագիրը եւ "5-րդ անիվ" թոք-շոուն: Նկարահանել է մի քանի հեռուստատեսային ֆիլմաշարեր, նվիրված արտասահմանում գտնվող հայկական հուշարձաններին:
Մարտին Շվայգհոֆեր (Ավստրիա)
Մարտին Շվայգհոֆեր (Ավստրիա)
Ծնվել է Վիեննայում: Լրագրողություն և դրամատուրգիա է ուսանել Վիեննայի համալսարանում: 1977-1933 թթ. կինոքննադատ և արվեստի խմբագիր է եղել ավստրիական պարբերականներում: "Թեաթեր իմ Քոփֆ" ընկերության համահիմնադիրն է և խորհրդատուն դրամատուրգիայի գծով, կինոյին դրամական օժանդակություն ցուցաբերող տարբեր հաստատությունների վարչության անդամ, "Դիագոնալե" կինոփառատոնի հիմնադիրն ու տնօրենը (1993-1996): Նախաձեռնել է, կինոյի զարգացմանն աջակցելու համաեվորապական կազմակերպություն, որը հետագայում դարձավ EFP-ն (Եվրոպական կինոյի աջակցություն): Եվրոպական կինոակադեմիայի անդամ է: 1993-ից AFC-
Ինեկե Սմիթս (Նիդերլանդներ)
Ինեկե Սմիթս (Նիդերլանդներ)
Ուսանել է Ռոտերդամի Գեղարվեստի ակադեմիայում` ապա` սցենարիստի և ռեժիսորի մասնագիտացում ստացել Անգլիայի Կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցում, որի աջակիցը Բրիտանական խորհուրդն է: 1993-ին ավարտել է ռեժիսորական ուսումը: 1994-ին սկսել է համագործակցել դանիացի վիպասան և սցենարիստ Արթուր Յապինի հետ և մի քանի կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել: 2001-ին ասպարեղ է հանել իր առաջին լիամետրաժ խաղարկային կինոնկարը` փառատոնային հիթ դարձած "Մագոնիան՚: 2002-03 թթ. Բեռլինում ստացել է "Նիպկով" ծրագրի թոշակը` "Կազբեկի ավիատրիքսը" խաղարկային ֆիլմը նկարահանելու համար: 2003-ին ստեղծել է "Պուտինի մայրը" մրցանակակիր վավերագրական աշխատանքը: Նրա երկրորդ` "Սև ոսկի Նոտեցկա անտառի տակ" վավերգրական կինոնկարի պրեմիերան կայացել է 2005-ին Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի մրցույթում: Ներկայումս պրոդյուսեր Դընի Վազլենի հետ տնօրինում է Ռոտերադամում հիմնված "Վոլյա ֆիլմս" կինոընկերությունը, որը կթողարկի նրա "Հորս տունը" լայնամետրաժ ժապավենը: Խաղարկային և վավերագրական ֆիլմերի ռեժիսորության և սցենարներ գրելու հետ մեկտեղ զբաղվում է խորհրդատվությամբ:
Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն