VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հարգանքի տուրք

Ատոմ Էգոյան- 50

Լուսավոր գալիք

Կանադա
1997, 112min.

Պրոդյուսերներ` Ատոմ Էգոյան, Կամելիա Ֆրիբերգ, ռեժիսոր` Ատոմ Էգոյան, սցենարը` Ատոմ Էգոյանի, ըստ Ռասել Բենքսի վեպի, օպերատոր` Փոլ Սարոսի, կոմպոզիտոր` Մայքլ Դանա, նկարիչ` Ֆիլիպ Բարքեր, հնչյունային ձևավորող` Սթիվ Մանրո, մոնտաժող` Սուզան Շիփթոն
Դերերում. Յան Հոլմ, Թոմ Մքքեյմուս, Սառա Փոլի, Բրուս Գրինվուդ, Գեյբրիել Ռոզ, Ալբերտա Ուոթսոն, Արսինե Խանջյան, Էրլ Պաստկո, Մորի Չայկին, Դեյվիդ Հեմբլեն, Բրուք Ջոնսոն, Ստեֆանի Մորգենսթերն, Փիթեր Դոնալդսոն

Ողբերգությունը համախմբել է փոքրիկ քաղաքի բնակիչներին: Մեծ քաղաքից եկած փաստաբանը, որին սեփական դևերն են հալածում, շուտով շարժում է բնակիչների զայրույթը: Կասկածի և թերահավատության մթնոլորտում մանկամարդ աղջկան հաջողվում է վերականգնել իր արժանապատվությունը և վերամիավորել համայնքը: Աղջկա արիությունն է քաղաքի բնակիչներին առաջնորդում դեպի "լուսավոր գալիք"` մի թագավորություն, որը վերապահված է նրանց համար, ովքեր հաշտվել են իրենց ճակատագրի հետ: Ողբերգությունը փորձության է ենթարկում մեր ոգու ամրությունն ու հավատը:

Մրցանակներ
Ժյուրիի մեծ մրցանակ, FIPRESCI-ի մրցանակ, Էկումենիկ ժյուրիի մրցանակ (Կաննի ՄԿՓ, 1997), "Ոսկե հասկ" մրցանակ, Լավագույն օպերատորական աշխատանքի մրցանակ, Պատանեկան ժյուրիի մրցանակ (Վալյադոլիդի ՄԿՓ, 1997), Ժյուրիի մրցանակ` լավագույն ֆիլմի համար (Ֆորտ Լոդերդեյլի ՄԿՓ, 1997), Կանադական կինոակադեմիայի 7 "Ջինի" մրցանակ, այդ թվում` լավագույն ֆիլմի, ռեժիսորական ձեռքբերման, տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման (Յան Հոլմ), օպերատորական աշխատանքի, երաժշտության, հնչյունային ձևավորման, հնչյունային մոնտաժի համար, 1977, Թորոնթո քաղաքի մրցանակ` լավագույն կանադական խաղարկային ֆիլմի համար (Թորոնթոյի ՄԿՓ, 1997), Կանադայի մրցանակ` 60 րոպեից ավելի տեւողությամբ լավագույն կանադական ֆիլմի կամ տեսաֆիլմի համար (Ատլանտյան ԿՓ, 1997), ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ` լավագույն դերասանական կազմի համար, 1997, "Անկախ ոգի" մրցանակ` լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, ԱՄՆ, 1998, Թորոնթոյի կինոքննադատների ընկերակցության մրցանակներ` լավագույն ֆիլմի, կանադական ֆիլմի, ռեժիսորական աշխատանքի, տղամարդու լավագույն դերակատարման համար (Յան Հոլմ), 1998, Կանադայի գրողների միության մրցանակ, 1998, "Սուրբ Խորդի" մրցանակ` լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, Իսպանիա, 1999

Արտադրող ընկերություններ

Aliance Communications, Ego Film Arts, Canadian Film or Video Production Tax Credit (CPTC), Gort of Canada, The Harold Greenberg Fund, The Movie Network, Telefilm Canada

Էգոյան, Ատոմ

Ատոմ Էգոյան (ծն. 1960, Կահիրե, Եգիպտոս)
Ծնվել է 1960-ին, Կահիրեում, մեծացել` Արեւմտյան Կանադայում: Միջազգային հարաբերություններ եւ երաժշտություն է ուսանել Թորոնթոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել: Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ "Լուսավոր գալիք" ֆիլմով ճանաչման է հասել եւ քննադատների, եւ հանդիսատեսների շրջանում: Կաննի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է "Օսկարի" եւ Թորոնթոյի միջազգային կինոփառատոնում` քառիցս մրցանակի արժանացել: Կանադայի բարձրագույն կինոպարգեւի` "Ջինի" յոթնակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երեւելի դեմքերից մեկը: "Օրացույցը" (1993) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք: 2004-ին "Ոսկե ծիրան" Գլխավոր մրցանակին է արժանացել Երեւանի 1-ին միջազգային կինոփառատոնում: 2010-ին եղել է Կաննի ԿՓ-ի "Սինեֆոնդասիոն" և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը:

Ֆիլմացանկ
Ներքինու տարփանքը (1977), Մասնավորապես Հաուարդը (1979), Այսուհետ` հայրիկի հետ (1980), Փիփ շոու (1981), Բաց տուն (1982), Հարազատներ (1984), Այս անկյունում (1985, հ/ֆ), Տղամարդիկ. կրքի խաղադաշտ (1985), Ընտանեկան դիտում (1987), Կուպիդոնի կապարճը (1987, հ/ֆ), Վերջին ցնցումը (1987, հ/ֆ), Ոչինչ փնտրելով (1988), Մի աղջնակ կար (1988, հ/ֆ), Խոսուն դերեր (1989), Պատը (1989, հ/ֆ), Ապահովագրական գործակալը (1991), Մոնրեալը` տարբեր աչքերով, վեց վարիացիա նույն թեմայով ("Անցնելով" նովելը, 1993), Օրացույց (1993), Բիրտ պահվածք (1993, հ/ֆ) Էկզոտիկա (1994), Արշիլի դիմանկարը (1995), Լուսավոր գալիք (1997), Բախի թավջութակի սյուիտ թիվ 4. Սարաբանդա (1997, հ/ֆ), Ֆելիսիայի ուղևորությունը (1999), Շարք (2000), Քրափի վերջին ժապավենը (2000), Սփյուռք (2001), Արարատ (2002), Որտե ՞ղ թաքնված է ճշմարտությունը (2005), Միջնաբերդ (2006), Ամեն մեկն իր կինոն ունի ("Արտոյի կրկնակի հաշիվը" նովելը, 2007), Երկրպագություն (2008), Քլոե (2009)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council The Club The European Cultural Foundation