VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հարգանքի տուրք

Հենրիկ Մալյան- 85

Կտոր մը երկինք

Հայաստան
1980, 92min.

Ռեժիսոր` Հենրիկ Մալյան, սցենարը` Ստեփան Ալաջաջյանի, Հենրիկ Մալյանի, Վահան Թոթովենցի "Կապույտ ծաղիկներ" պատմվածքի մոտիվներով, օպերատոր` Սերգեյ Իսրայելյան, նկարիչ` Ռաֆայել Պ. Բաբայան, կոմպոզիտոր` Տիգրան Մանսուրյան, հնչյունային ձևավորող` Յուրի Սայադյան, մոնտաժող` Հասմիկ Մելքոնյան
Դերերում. Մհեր Մկրտչյան, Աշոտ Ադամյան, Սոֆիկո Ճիաուրելի, Գալինա Բելյաևա, Տիգրան Ոսկանյան, Արմեն Կույումջյան

Մորաքրոջ և նրա արհեստավոր ամուսնու խնամքի տակ է մեծանում երկչոտ Թորիկը: Ամեն ինչ կարող էր խաղաղ ընթանալ, բայց Թորիկը, մեծանալով, ամուսնանում է հասարակաց տան աղջկա հետ: Քաղաքը չի կարող ներել նրան, բայց երիտասարդը, հանուն իր երջանկության, վճռականություն և համարձակություն է ցուցաբերում:

Արտադրող ընկերություն

"Հայֆիլմ" կ/ս

Մալյան, Հենրիկ

Հենրիկ Մալյան (1925, Թելավի, Վրաստան - 1988, Երևան)
1942-1945 թթ. Թբիլիսիի գործարաններից մեկում աշխատել է որպես գծագրող և կապալառուի օգնական: 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, 1953-ին` Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացը: 1951-1954 թթ. ռեժիսոր է եղել Երևանի տարբեր թատրոններում: 1954-1988 թթ. աշխատել է "Հայֆիլմ"-ում:

Ֆիլմացանկ
Նվագախմբի տղաները (Հ. Մարգարյանի հետ, 1960), Ճանապարհ դեպի կրկես (Լ. Իսահակյանի հետ, 1963), Մսյո Ժակը և ուրիշները ("Կեղծ լրտեսը" նովելը, 1964), Եռանկյունի (1967), Մենք ենք, մեր սարերը (1969), Հայրիկ (1972), Նահապետ (1977), Կտոր մը երկինք (1980), Մի կաթիլ մեղր (1982)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo USA Embassy The European Cultural Foundation