Պեպո Հայաստան 1935, 88min.
Սց.` Հ.Բեկնազարյան (ըստ Գ.Սունդուկյանի պիեսի), սց. խորհրդատուներ` Վ.Շկլովսկիյ, Ա.Գրեբներ, ռեժ.` Հ.Բեկնազարյան, համառեժիսոր` Ա.Գուլակյան, օպեր.` Դ.Ֆելդման, Գ.Բեկնազարյան, նկ.` Մ.Արուտչյան, Ս.Սաֆարյան, Գ. Շարբաբչյան, Վ.Սիդոմոն-Էրիստով, կոմպոզ.` Ա.Խաչատրյան, հնչ. ռեժ. ` Դ.Բլոկ, հնչ. օպեր.` Ն.Պիսարև, տնօրեն` Ա.Օհանջանյան:
Դերերում. Հ. Ներսիսյան (Պեպո), Ա.Ավետիսյան (Զիմզիմով), Տ.Մախմուրյան (Կեկել), Հասմիկ (Շուշան), Դ.Մալյան (Կակուլի),Հ.Խաչանյան (Դարչո), Ն.Մանուչարյան (Նաթել), Ա.Գուլակյան (Դադուլի), Գ.Ավետյան (Գիքո), Ն.Գևորգյան (Եփեմիա), Վ.Բարսկի (դատավոր), Ա.Քեֆչյան (Փիչխուլ):
Աղքատ, բայց ազնիվ ձկնորսը դիմակայում է նենգ վաճառականին, որը խաբեությամբ կողոպտել է նրան: Հայկական առաջին հնչուն կինոնկարն է:
24-ժամյա ցուցադրություններ.12 հուլիսի 22.00 – 13 հուլիսի, 22.00
Հայաստանի ազգային պատկերասրահում
| Բեկնազարյան, Համո Համո Բեկնազարյան
Ծնվել է 31.05.1892թ. Երեւանում, մահացել` 27.04.1965թ. Մոսկվայում: Երիտասարդ տարիներին պրոֆեսիոնալ ըմբիշ էր: 1918-ին ավարտել է Մոսկվայի Առեւտրական ինստիտուտը: 1914-ից նկարահանվում էր ռուսական ֆիլմերում, ռուսական համր կինոյի աստղերից էր: 1921-ից գլխավորում էր Վրաստանի Ժողկոմլուսի կինոյի բաժինը, ավելի ուշ` Վրաստանի Գոսկինպրոմի տնօրեն:
Հայ կինոյի հիմնադիրն է:
Ֆիլմոգրաֆիա
Հայրասպանը (անարգանքի սյան մոտ), Կորսված գանձեր (1924), Նամուս (1925), Նաթելլա (1925), Շոր եվ շորշոր (1926), Երկրաշարժ Լենինականում (1926), Զարե (1926), Չար ոգի (1927), Խաս-փուշ (1927), Տունը հրաբխի վրա (1928), Սեւիլ (1929), Կաշի (1930), Բամբակ (1930), Երկիր Նաիրի (1930), Իգդենբու (1930), Շքանշանով մարդը (1932), Պեպո (1935), Զանգեզուր (1938), Սաբուխի (1941), Դուստրը (1942), Դավիթ-Բեկ (1943), Անահիտ (1947), Արարատյան հովիտի աղջիկը (1950), Երկրորդ քարավանը (1950, անավարտ), Սովետական հայաստան, (1950), Բնակարանամուտ (1954), Նասրեդինը Խոջենտում կամ Հմայված արքայազնը (1959):
|