VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հարգանքի տուրք

Ատոմ Էգոյան- 50

Հարազատներ

Կանադա
1984, 72min.

Պրոդ./ ռեժ./սց.` Ատոմ Էգոյան, օպերատոր` Փիթեր Մեթլեր, նկարիչ` Ռոս Նիքոլ, հնչյունային ձևավորողներ` Դանիել Փելերին, Դեյվիդ Ռոուքբի, մոնտաժող` Ատոմ Էգոյան
Դերերում. Պատրիկ Թիրնի, Պերճ Ֆազլյան, Սիրվարդ Ֆազլյան, Արսինե Խանջյան

Փիթեր Ֆոսթերը` իր ընտանեկան կյանքից անասելի դժգոհ մի երիտասարդ, ծնողների հետ վիդեոթերապիայի բուժընթաց է անցնում: Մի օր, հիվանդանոցի տեսաժապավենները տնտղելիս, նրա աչքին հայ ընտանիքի մասին պատմող ժապավեն է ընկնում. ծնողները զղջում են իրենց մանկահասակ որդուն որբանոց հանձնելու համար: Փիթերը որոշում է այդ ընտանիքին ներկայանալ որպես նրա կորած որդին` սեփական կյանքում իրեն վիճակված դերից վերջապես ազատվելու և ուրիշ դեր ստանձնելու համար:

Մրցանակներ
Interfilm մրցանակ. պատվավոր հիշատակում, Մանհայմ-Հայդելբերգի ՄԿՓ, 1984

Արտադրող ընկերություն
Ego Film Arts, Օնտարիոյի արվեստի խորհրդի եւ Կանադայի խորհրդի աջակցությամբ

Էգոյան, Ատոմ

Ատոմ Էգոյան (ծն. 1960, Կահիրե, Եգիպտոս)
Ծնվել է 1960-ին, Կահիրեում, մեծացել` Արեւմտյան Կանադայում: Միջազգային հարաբերություններ եւ երաժշտություն է ուսանել Թորոնթոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել: Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ "Լուսավոր գալիք" ֆիլմով ճանաչման է հասել եւ քննադատների, եւ հանդիսատեսների շրջանում: Կաննի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է "Օսկարի" եւ Թորոնթոյի միջազգային կինոփառատոնում` քառիցս մրցանակի արժանացել: Կանադայի բարձրագույն կինոպարգեւի` "Ջինի" յոթնակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երեւելի դեմքերից մեկը: "Օրացույցը" (1993) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք: 2004-ին "Ոսկե ծիրան" Գլխավոր մրցանակին է արժանացել Երեւանի 1-ին միջազգային կինոփառատոնում: 2010-ին եղել է Կաննի ԿՓ-ի "Սինեֆոնդասիոն" և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը:

Ֆիլմացանկ
Ներքինու տարփանքը (1977), Մասնավորապես Հաուարդը (1979), Այսուհետ` հայրիկի հետ (1980), Փիփ շոու (1981), Բաց տուն (1982), Հարազատներ (1984), Այս անկյունում (1985, հ/ֆ), Տղամարդիկ. կրքի խաղադաշտ (1985), Ընտանեկան դիտում (1987), Կուպիդոնի կապարճը (1987, հ/ֆ), Վերջին ցնցումը (1987, հ/ֆ), Ոչինչ փնտրելով (1988), Մի աղջնակ կար (1988, հ/ֆ), Խոսուն դերեր (1989), Պատը (1989, հ/ֆ), Ապահովագրական գործակալը (1991), Մոնրեալը` տարբեր աչքերով, վեց վարիացիա նույն թեմայով ("Անցնելով" նովելը, 1993), Օրացույց (1993), Բիրտ պահվածք (1993, հ/ֆ) Էկզոտիկա (1994), Արշիլի դիմանկարը (1995), Լուսավոր գալիք (1997), Բախի թավջութակի սյուիտ թիվ 4. Սարաբանդա (1997, հ/ֆ), Ֆելիսիայի ուղևորությունը (1999), Շարք (2000), Քրափի վերջին ժապավենը (2000), Սփյուռք (2001), Արարատ (2002), Որտե ՞ղ թաքնված է ճշմարտությունը (2005), Միջնաբերդ (2006), Ամեն մեկն իր կինոն ունի ("Արտոյի կրկնակի հաշիվը" նովելը, 2007), Երկրպագություն (2008), Քլոե (2009)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation