VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հարգանքի տուրք

Համո Բեկնազարյան

Դավիթ-Բեկ

Հայաստան
1944, 93min.

Սց.` Հ.Բեկնազարյան, Ս.Հարությունյան, Յա.Դուկոր, Վ.Սոլովյով, ռեժ.՝ Հ.Բեկնազարյան, երկրորդ ռեժ.` Ա.Մարտիրոսյան, Յա.Դուկոր, օպեր.` Գ.Բեկնազարյան (բնապատկերներ), Դ.Ֆելդման (տաղավար), կոմպոզ.` Ա.Սաթյան, նկ.` Մ.Արուտչյան, Պ.Բեյտներ, Ս.Սաֆարյան, Ս. Ասլամազյան, նկ.-դիմահարդար` Ա.Սամվելյան, Պ. Ասչյան, հնչ.` Ի.Գրիգորյան, տնօրեն` Ա.Օհանջանյան, խմբագիր` Գր.Չախիրյան:
Դերերում. Հ.Ներսիսյան (Դավիթ-Բեկ), Դ.Մալյան (Շահումյան), Ա.Ավետիսյան (Ֆրանգուլ), Ա.Զոհրաբյան (Բայանդուր), Վ.Մարգունի (Ասլամազ-Կուլի խան), Վ.Երշով (Պետրոս 1-ին), Տ.Մախմուրյան (Գայանե), Ի.Պերեստիանի (ճիզվիտ), Ե.Սամոյլով (Կասյանով), Գ.Ավետյան (տարեգիր), Հասմիկ (դայակ), Ֆ.Դովլաթյան (Մելիք Մանսուր), Ա.Կոթիկյան (Ահմեդ), Լ.Սվերդլին (դեսպան) և ուրիշներ:

Ֆիլմը ներկայացնում է 18-րդ դարում հայերի ազգային-ազատագրական պայքարը պարսիկ նվաճողների դեմ՝ ազգային հերոս Դավիթ-Բեկի գլխավորությամբ:

24-ժամյա ցուցադրություններ.12 հուլիսի 22.00 – 13 հուլիսի, 22.00
Հայաստանի ազգային պատկերասրահում

Բեկնազարյան, Համո

Համո Բեկնազարյան
Ծնվել է 31.05.1892թ. Երեւանում, մահացել` 27.04.1965թ. Մոսկվայում: Երիտասարդ տարիներին պրոֆեսիոնալ ըմբիշ էր: 1918-ին ավարտել է Մոսկվայի Առեւտրական ինստիտուտը: 1914-ից նկարահանվում էր ռուսական ֆիլմերում, ռուսական համր կինոյի աստղերից էր: 1921-ից գլխավորում էր Վրաստանի Ժողկոմլուսի կինոյի բաժինը, ավելի ուշ` Վրաստանի Գոսկինպրոմի տնօրեն:
Հայ կինոյի հիմնադիրն է:

Ֆիլմոգրաֆիա
Հայրասպանը (անարգանքի սյան մոտ), Կորսված գանձեր (1924), Նամուս (1925), Նաթելլա (1925), Շոր եվ շորշոր (1926), Երկրաշարժ Լենինականում (1926), Զարե (1926), Չար ոգի (1927), Խաս-փուշ (1927), Տունը հրաբխի վրա (1928), Սեւիլ (1929), Կաշի (1930), Բամբակ (1930), Երկիր Նաիրի (1930), Իգդենբու (1930), Շքանշանով մարդը (1932), Պեպո (1935), Զանգեզուր (1938), Սաբուխի (1941), Դուստրը (1942), Դավիթ-Բեկ (1943), Անահիտ (1947), Արարատյան հովիտի աղջիկը (1950), Երկրորդ քարավանը (1950, անավարտ), Սովետական հայաստան, (1950), Բնակարանամուտ (1954), Նասրեդինը Խոջենտում կամ Հմայված արքայազնը (1959):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy Moscow Cinema The European Cultural Foundation