VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հարգանքի տուրք

Ալբերտ Յավուրյան-75

Աշուղ Ղարիբ

Վրաստան
1988, 73min.

Ռեժիսորներ` Սերգեյ Փարաջանով, Դոդո Աբաշիձե, սցենարի հեղինակ` Գիա Բադրիձե, ըստ Միխայիլ Լերմոնտովի հեքիաթի, օպերատոր` Ալբերտ Յավուրյան, կոմպոզիտոր` Ջավանշիր Կուլիև, նկարիչներ` Գոգի Ալեքսի - Մեսխիշվիլի, Շոթա Գոգոլաշվիլի, Սերգեյ Փարաջանով, Նիկո Զանդուկելի, հնչյունային ձևավորող` Գարի Կունցև, մոնտաժող` Մարիա Պոնոմարենկո
Դերերում. Յուրի Մգոյան, Սոֆիկո Ճիաուրելի, Ռամազ Չխիկվաձե, Կոնստանտին Ստեպանկով, Վերոնիկա Մատոնիձե, Բայա Դվալիշվիլի, Լևան Նաթրոշվիլի, Սլավա Ստեփանյան, Նոդար Դուգլաձե, Դոդո Աբաշիձե

Ֆիլմը աղքատ պոետ Ղարիբի հազար ու մի օր տևող ճանապարհորդության մասին է: Աշուղ Ղարիբն անցնում է փորձությունների միջով, որպեսզի գումար վաստակի իր սիրելիի հետ ամուսնանալու համար:

Մրցանակներ
Եվրոպական կինոմրցանակ` լավագույն նկարչական ձևավորման համար (1988), Ժյուրիի հատուկ մրցանակ (Ստամբուլի ՄԿՓ, 1989), ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության "Նիկե" մրցանակներ` լավագույն ֆիլմի, ռեժիսորական աշխատանքի, օպերատորական աշխատանքի, նկարչական ձևավորման համար (1990)

Արտադրող ընկերություն

"Վրացֆիլմ" կ/ս

Յավուրյան, Ալբերտ

Ալբերտ Յավուրյան (1935, Լենինական, այժմ` Գյումրի - 2007, Երևան)
Հայկական կինոյի լավագույն օպերատորներից մեկն է: 1964-ին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորական ֆակուլտետը (Լ. Կոսմատովի արվեստանոց): Ազգային կինեմատոգրաֆի դասական շատ գործերի օպերատորն է: Աշխատել է Սերգեյ Փարաջանովի հետ: Զբաղվել է մանկավարժական գործունեությամբ` գլխավորելով Երևանի պետական մանկավարժական համալսարանի կինոյի բաժինը:

Ֆիլմացանկ
Քաղաք. մի փողոց (1964), Բարև, ես եմ (1985), Եթե գաք մեզ մոտ` Հաղպատ (1965, վավ.), Յոթ երգ Հայաստանի մասին (1967, վավ.), Հանդիպում ցուցահանդեսում (1968, կ/մ), Մի ղողանջիր, զանգ, մի ղողանջիր (1968, վավ.), Գարուն ա, ձուն ա արել (1969), Անցյալի արձագանքները (1970), Երևանյան օրերի խրոնիկա (1972), Կամոյի վերջին սխրանքը (1973), Այստեղ, այս խաչմերուկում (Խաչմերուկ) (1974), Երկունք (1976), Չեզոք իրավիճակ (1978, կ/մ), Սգավոր ձյունը (Գ. Հայրապետյանի հետ, 1987), Ապրեցեք երկար (1979), Թռիչքն սկսվում է երկրից (1980), Հրաժեշտ սահմանագծից անդին (1981), Մխիթարյանները (1982, վավ.), Երջանկության մեխանիկա (1982), Ինքնադիմանկար (1982, վավ.), Հրդեհ (1983), Վարսավիրը, որի քեռու գլուխը կծել-պոկել էր վարժեցրած վագրը (1983, կ/մ), Մենավոր ընկուզենի (1986), Օտար խաղեր (1986), Արշակ Երկրորդ (Գ. Հայրապետովի հետ, 1988), Աշուղ Ղարիբ (1988), Բոբո (1991), Երեք նավազներ տոթ անապատում (1991, կ/մ), Ընկեր (1991, Իրան), Ռադիո-Երևան (1992), P. S. (Հետգրություն) (Ա. Միրաքյանի հետ, 1993, կ/մ), Զինաթափում (1994, Իրան), Լաբիրինթոս (Վ. Տեր-Հակոբյանի, Վ. Պետրոսյանի հետ, 1995), Ուրվանկար (Անուրջներ) (Ա. Մկրտչյանի հետ, 1999)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The Club The European Cultural Foundation