VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հարգանքի տուրք

Բագրատ Հովհաննիսյան-80

Հնձան

Հայաստան
1973, 77min.

Սց.` Ռ. Հովսեփյան, ռեժ.` Բ. Հովհաննիսյան, օպեր.` Ս. Իսրայելյան, կոմպոզ.` Ռ. Ամիրխանյան, նկ.` Ս. Բաբայան, հնչ.` Կ. Կուրդիյան, մոնտ.` Լ. Ֆեյգինովա, Ս. Գաբրիելյան:
Դերերում. Ա. Իսահակյան, Ս. Սարգսյան, Հ. Ազիզյան, Ա. Թումանյան, Վ. Փանոյան, Գ. Ջանիբեկյան, Գ. Նովենց, Ա. Շերենց:

Փոքրիկ տղան չի հավատում հոր մահվան լուրին և, ի տարբերություն մոր, որը, ամուսնու կորստյան հետ հաշտված, նորից է ամուսնանում, շարունակում է սպասել նրան` ամեն օր կայարան գնալով: Հայրը իրոք վերադառնում է, բայց ապաքինվելով` կրկին մեկնում է ռազմաճակատ ու զոհվում:

Հովհաննիսյան, Բագրատ

Բագրատ Հովհաննիսյան (1929, Բաքու - 1990, Երևան)
1938-1946 թթ. ծնողների հետ ապրել է Իրանում: 1946-ին ընտանիքով հայրենադարձվել են Հայաստան: 1956-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը: 1957-61 թթ. ուսանել է Երևանի րականության ինստիտուտի ասպիրանտուրայում, ապա` Մոսկվայի Գրականության ինստիտուտում: 1961-ից խմբագիր, ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր է աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1964-66 թթ. փորձաշրջան է անցել «Մոսֆիլմ» կինոստուդիայում, որպես փորձնակ ռեժիսոր` մասնակցել Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի նկարահանումներին: Տարկովսկին եղել է Հովհաննիսյանի անդրանիկ լիամետրաժի` «Հնձանի» գեղարվեստական ղեկավարը:

Ֆիլմացանկ
Չախ-Չախ թագավորը («Աղքատի պատիվը» նովելը, 1969), Հնձան (1973), Աշնան արև (1977), Տերը (1983), Եվ կրկնվելու է ամեն ինչ (1989):

Ցուցադրումներ

Հուլիսի 16 19:30Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The European Cultural Foundation