Ընկեր Փանջունի Հայաստան 1992, 101min.
Սց.` Ս. Սարուխանյան, Վ. Մելիքսեթյան, Ա. Մանարյան, ռեժ.` Ա. Մանարյան, օպեր.` Ա. Մկրտչյան, կոմպոզ.` Հ. Մանարյան, նկ.` Մ. Անտոնյան, հնչ.` Ի. Օրդուխանյան, մոնտ.` Ս. Ջոնյան:
Դերերում. Ն. Ծատուրյան, Թ. Հովհաննիսյան, Ե. Մանարյան, Մ. Մանուկյան, Կ. Ջանիբեկյան, Ա. յոդակյան, Վ. Միրիջանյան, Զ. Տեր-Կարապետյան, Ս. Շահինյան, Վ. Գրիգորյան, Մ. Համամջյան:
Ընկեր Փանջունին ուղևորվում է հեռավոր հայկական գյուղ` սոցիալիստական գաղափարներ սերմանելու: Չանցած մեկ տարի` խաղաղ, նահապետական գյուղում ծաղկում է դաժան հակամարտությունը, որի հետևանքով ամեն ինչ ավերվում է:
| Մանարյան, Արման Արման Մանարյան (ծն. 1929, Արաք, Իրան)
1946-ին ընտանիքով հայրենադարձվել են Խորհրդային Հայաստան: 1954-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան, իսկ 1962-ին` Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԻԿ) ռեժիսուրայի բաժինը (. Ռոշալի արվեստանոց): 1962-ից որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Նկարահանել է նաև վավերագրական և մուլտիպլիկացիոն ֆիլմեր:
Ֆիլմացանկ
Տժվժիկ (1961), Բյուրականի աստղադիտարանը (1965), Կարինե (1967), Մորգանի խնամին (1970) Հեղնար աղբյուր (1970), Վերադարձ (1972), Սպիտակ ափեր (Ջուրը մեր հանապազօրյա, 1975), Արկածներ անտառում (1977), Եվս հինգ օր (1978), Պատմություն հայելու մասին (1982), Հող և ոսկի (1984), Կապիտան Առաքել (1985), Արցախ (1988), Վերականգնում (1989), Ընկեր Փանջունի (1992), Տգետը (1995):
|