Կարինե Հայաստան 1967, 95min.
Սց.` Լ. Ղարագյոզյան, Ա. Մանարյան, ռեժ.` Ա. Մանարյան, օպեր.` Մ. Վարժապետյան, կոմպոզ.` Ղ. Սարյան, Տ. Մանսուրյան, նկ.` Վ. Պոդպոմոգով, հնչ.` Է. Վանունց, մոնտ.` Գ. Միլոսերդովա:
Դերերում. Լ. Հարությունյան, Ա. Քաջվորյան, Ա. Կոթիկյան, Վ. Վարդերեսյան, Ժ. Ավետիսյան, Տ. Լևոնյան, Ժ. Սրապյան, Վ. Կարապետյան, Ե. Մանարյան, Գեն (Գ. Շահնազարյան):
Պճնամոլ երիտասարդը, դիմելով խարդավանքների ու խորամանկությունների, կարողանում է իրականացնել ընկերոջ պսակադրությունը սիրած աղջկա հետ` հակառակ վերջինիս հոր կամքի:
| Մանարյան, Արման Արման Մանարյան (ծն. 1929, Արաք, Իրան)
1946-ին ընտանիքով հայրենադարձվել են Խորհրդային Հայաստան: 1954-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան, իսկ 1962-ին` Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԻԿ) ռեժիսուրայի բաժինը (. Ռոշալի արվեստանոց): 1962-ից որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Նկարահանել է նաև վավերագրական և մուլտիպլիկացիոն ֆիլմեր:
Ֆիլմացանկ
Տժվժիկ (1961), Բյուրականի աստղադիտարանը (1965), Կարինե (1967), Մորգանի խնամին (1970) Հեղնար աղբյուր (1970), Վերադարձ (1972), Սպիտակ ափեր (Ջուրը մեր հանապազօրյա, 1975), Արկածներ անտառում (1977), Եվս հինգ օր (1978), Պատմություն հայելու մասին (1982), Հող և ոսկի (1984), Կապիտան Առաքել (1985), Արցախ (1988), Վերականգնում (1989), Ընկեր Փանջունի (1992), Տգետը (1995):
|