VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հարգանքի տուրք

Վիլյամ Սարոյան

Ամենացուրտ ձմեռը` 1854 թվականից ի վեր

Հայաստան
1988, 18min.

Սց.` Վալերի Գասպարյան (ըստ Վիլյամ Սարոյանի պատմվածքի), ռեժ.` Վալերի Մելքոնյան, օպեր.` Վ. Պետրոսյան, նկ.` Կ. Դավիդով, հնչ.` Յու. Սայադյան, մոնտ.` Գ. Համալբաշյան:
Դերերում. Մ. Ջանիբեկյան, Մ. Զաքոյան, Բ. Իվանով, Է. Վարդանյան:

Առաջին սիրո պատմություն է: Արամը սիրահարված է իր դասընկերուհի Էմիին, որն ունևոր ընտանիքից է: Պատանիները զուր են փորձում տղային հետ պահել հիասթափությունից: Նա ինքը պիտի բուժի իրեն այդ մթին ժամանակներում:

Մելքոնյան, Վալերի

Վալերի Մելքոնյան (ծնվ. 01.01.1952, Էջմիածին, Հայաստան)
1974-ին ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1974-79 թթ. աշխատել է թատրոնում եւ կինոյում: 1983 թ. ավարտել է Բարձրագույն ռեժիսորական կուրսերը (Մոսկվա): Նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում` երկուսը Վ. Սարոյանի գործերով:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA The European Cultural Foundation