VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հարգանքի տուրք

Միքելանջելո Անտոնիոնի

Գիշեր

Իտալիա / Ֆրանսիա
1961, 122min.

Պրոդ.` Էմանուելե Կասսուտո, սց.` Միքելանջելո Անտոնիոնի, Էննիո Ֆլայանո, Տոնինո Գուեռա, ռեժ.` Միքելանջելո Անտոնիոնի, օպեր.` Ջաննի Դի Վենանցո, կոմպոզ.` Ջորջո Գազլինի, նկ.` Պիեռո Ձուֆֆի, հնչ.` Կլաուդիո Մայելլի, մոնտ.` Էրալդո Դա Ռոմա
Դերերում. Մարչելլո Մաստրոյաննի, Ժաննա Մորո, Մոնիկա Վիտտի, Բերնհարդ Վիքի:

Հաջողակ գրող Ջովաննին եւ նրա կինը` Լիդիան, այցելում են հիվանդանոցում մեռնող ընկերոջը` Տոմմազոյին: Այցելությունից հետո Ջովաննին գնում է իր նոր գրքի վաճառքին աջակցելու կոչված հրավերքին, իսկ Լիդիան շրջում է Միլանի իրենց նախկին թաղամասում: Նրանք հանդիպում են տանը եւ որոշում ներկա լինել այն մեծահարուստի կազմակերպած երեկույթին, որը Ջովաննիից ակնկալում է, թե նա գիրք կգրի իր ընկերության մասին: Երկուսն էլ մտնում են սիրախաղի մեջ եւ երկուսն էլ նկատում են դա: Լիդիան զանգահարում է հիվանդանոց եւ տեղեկանում, որ Տոմմազոն մահացել է: Առավոտյան նա հայտնում է ամուսնուն, որ այլեւս չի սիրում նրան:

Մրցանակներ
«Ոսկե արջ» (Բեռլինի ՄԿՓ, 1961), «Դոնատելլոյի Դավիթ» (լավագույն ռեժիսոր, 1961):

Անտոնիոնի, Միքելանջելո

Ազգությունը` իտալացի: Ծնվել է` 1912 թվականի սեպտեմբերի 29-ին Ֆերրարայում, Իտալիա: Կրթությունը` 1931-35 թթ. սովորել է Բոլոնիայի համալսառանում, 1940-41-ին` Հռոմի Կինոյի փորձարարական կենտրոնում (Չենտրո Սպերիմենտալե): Գործունեությունը` 1935-39 թթ. աշխատել է որպես լրա•րող եւ բանկային գանձապահ, 1939-ին տեղափոխվել է Հռոմ, 1940-49-ին` կինոքննադատ ՙՉինեմա՚ եւ այլ ամսագրերում, 1942-ին` ռեժիսոր Ֆուլինյոնիի ասիստենտ ՙԵրկու Ֆոսկարիներ՚ ֆիլմում, 1942-52 թթ. սցենարներ է •րում Ռոսելինիի, Ֆելլինիի եւ այլ ռեժիսորների համար, 1943-ին նկարահանում է ՙՊո գետի հովտի մարդիկ՚ ֆիլմը (էկրան է դուրս եկել 1947-ին): Մրցանակները` Ժյուրիի հատուկ մրցանակ (Կաննի փառատոն, 1960, ՙԱրկած՚ ֆիլմի համար եւ 1962, ՙԽավարում՚ ֆիլմի համար), FIPRESCI մրցանակ (Վենետիկի փառատոն, 1964, ՙԿարմիր անապատ՚ ֆիլմի համար), Լավա•ույն ռեժիսուրայի մրցանակ (Կինոքննադատների ազ•ային միություն, 1966, ՙԲլոու-ափ՚ ֆիլմի համար), Ոսկե արմավենու ճյուղ (Կաննի փառատոն, 1967, ՙԲլոու-ափ՚ ֆիլմի համար), Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը` կինոյում վաստակի համար, 1995: Մահացել է` 2007 թվականի հուլիսի 30-ին Հռոմում:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union USA Embassy The European Cultural Foundation