VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հարգանքի տուրք

Միքելանջելո Անտոնիոնի

Միքելանջելոյի հայացքը

Իտալիա
2004, 15min.

Սց.` Միքելանջելո Անտոնիոնի, Էնրիկա Անտոնիոնի, Կառլո Դի Կառլո, ռեժ./նկ.` Միքելանջելո Անտոնիոնի, օպեր.` Մաուրիցիո Դելլ’Օրկո, հնչ.` Պաոլո Սեգատ, մոնտ.` Ռոբերտո Միսսիրոլի, ռեժ. ասիստ.` Էնրիկա Անտոնիոնի:

Ֆիլմն սկսվում է տեսարանով, որում վատառողջ Անտոնիոնին դուրս է գալիս ստվերից և դանդաղ ու ծանր քայլվածքով գնում դեպի այն դատարկ դահլիճը, ուր Միքելանջելո Բուոնարոտիի Մովսեսի մարմարե քանդակն է` Հռոմի Հուլիոս Բ պապի հավակնոտ դամբարանի փոքրածավալ կրկնօրինակը, որ մանրամասն վերականգնումից հետո նորից դրվել է ցուցադրության:
Տեսախցիկի մի քանի դիտանկյունից քանդակի հորինվածքը երկար և մանրամասն զննող կադրերից Անտոնիոնին նորից ու նորից վերադառնում է նրան, որում Մովսեսի խորունկ հայացքն է, որ անդրդառնում է իր իսկ` ռեժիսորի դեպի ներս ուղղված հայացքում, ով զննում է իր ուշադրությունը գրաված օբյեկտը ջինջ ու խոնավ աչքերով: Վերածննդի քանդակի ձևի և ժամանակից դուրս ունիվերսալ գեղեցկության քննող և անկողմնակալ ուսումնասիրությունից զատ, Անտոնիոնիի անցկացրած զուգահեռը սեփական թույլ և ծերացած մարմնի և անիրական չափսերի հասնող քանդակի միջև մարդու հողեղենության, վաղանցիկության, ստեղծագործ փոխզիջման և սնապաշտությունից ազատ արվեստի կենսունակության և դրա միջոցով մահվան հաղթահարման մի անմոռանալի, խորաթափանց և հուզիչ պատկեր է ստեղծում:
Գրառումներ Նյու Յորքի կինոփառատոնից

Անտոնիոնի, Միքելանջելո

Ազգությունը` իտալացի: Ծնվել է` 1912 թվականի սեպտեմբերի 29-ին Ֆերրարայում, Իտալիա: Կրթությունը` 1931-35 թթ. սովորել է Բոլոնիայի համալսառանում, 1940-41-ին` Հռոմի Կինոյի փորձարարական կենտրոնում (Չենտրո Սպերիմենտալե): Գործունեությունը` 1935-39 թթ. աշխատել է որպես լրա•րող եւ բանկային գանձապահ, 1939-ին տեղափոխվել է Հռոմ, 1940-49-ին` կինոքննադատ ՙՉինեմա՚ եւ այլ ամսագրերում, 1942-ին` ռեժիսոր Ֆուլինյոնիի ասիստենտ ՙԵրկու Ֆոսկարիներ՚ ֆիլմում, 1942-52 թթ. սցենարներ է •րում Ռոսելինիի, Ֆելլինիի եւ այլ ռեժիսորների համար, 1943-ին նկարահանում է ՙՊո գետի հովտի մարդիկ՚ ֆիլմը (էկրան է դուրս եկել 1947-ին): Մրցանակները` Ժյուրիի հատուկ մրցանակ (Կաննի փառատոն, 1960, ՙԱրկած՚ ֆիլմի համար եւ 1962, ՙԽավարում՚ ֆիլմի համար), FIPRESCI մրցանակ (Վենետիկի փառատոն, 1964, ՙԿարմիր անապատ՚ ֆիլմի համար), Լավա•ույն ռեժիսուրայի մրցանակ (Կինոքննադատների ազ•ային միություն, 1966, ՙԲլոու-ափ՚ ֆիլմի համար), Ոսկե արմավենու ճյուղ (Կաննի փառատոն, 1967, ՙԲլոու-ափ՚ ֆիլմի համար), Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը` կինոյում վաստակի համար, 1995: Մահացել է` 2007 թվականի հուլիսի 30-ին Հռոմում:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo Moscow Cinema The European Cultural Foundation