VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Հարգանքի տուրք

Միքելանջելո Անտոնիոնի

Կարմիր անապատ

Իտալիա / Ֆրանսիա
1964, 120min.

Պրոդ.` Անտոնիո Չերվի, Անջելո Ռիցցոլի, սց.` Միքելանջելո Անտոնիոնի, Տոնինո Գուեռա , ռեժ.` Միքելանջելո Անտոնիոնի, օպեր.` Կառոլ Դի Պալմա, կոմպոզ.` Ջովաննի Ֆուսկո, նկ.` Պիեռո Պոլետտո, հնչ.` Կլաուդիո Մայելլի, մոնտ.` Էրալդո Դա Ռոմա:
Դերերում. Մոնիկա Վիտտի, Ռիչարդ Հարիս, Կառլո Կիոնետտի, Քսենյա Վալդերի, Ռիտա Ռենուար, Լիլի Ռեյմս, Ալդո Գրոտտի, Վալերո Բարտոլեսկի:

Ջուլիանան` երիտասարդ և հոգեպես ընկճված մի կին, ինքնասպանության փորձ է արել: Թեև ամուսնացած է Ուգոյի` գործարանի տնօրենի հետ, և մանկահասակ որդու մայր է, օտարության զգացում ունի հարազատների հանդեպ և ասես կտրված է շրջակա աշխարհից: Նա չգիտի, թե ինչպես շփվի այդ աշխարհի հետ և զգում է, որ մի սարսափելի սխալ բան է կատարվում: Ուգոյի ընկերը` Կորրադո Ցելլերը, որ գործով Ռավեննա է գալիս, Ջուլիանայի գեղեցկությամբ ու գաղտնիքով հմայված, հետապնդում է նրան: Կորրադոն կարծես ավելի լավ է հասկանում Ջուլիանայի ցավը, քան նրա զբաղված ամուսինը, բայց դա բավական չէ Ջուլիանայի տագնապն ու խռովքը փարատելու համար:

Մրցանակներ
«Ոսկե առյուծ», FIPRESCI-ի մրցանակ (Վենետիկի ՄԿՓ, 1964), «Արծաթե ժապավեն»` լավագույն գունավոր օպերատորական աշխատանքի համար (Իտալիայի կինոլրագրողների ազգային սինդիկատ, 1965):

Անտոնիոնի, Միքելանջելո

Ազգությունը` իտալացի: Ծնվել է` 1912 թվականի սեպտեմբերի 29-ին Ֆերրարայում, Իտալիա: Կրթությունը` 1931-35 թթ. սովորել է Բոլոնիայի համալսառանում, 1940-41-ին` Հռոմի Կինոյի փորձարարական կենտրոնում (Չենտրո Սպերիմենտալե): Գործունեությունը` 1935-39 թթ. աշխատել է որպես լրա•րող եւ բանկային գանձապահ, 1939-ին տեղափոխվել է Հռոմ, 1940-49-ին` կինոքննադատ ՙՉինեմա՚ եւ այլ ամսագրերում, 1942-ին` ռեժիսոր Ֆուլինյոնիի ասիստենտ ՙԵրկու Ֆոսկարիներ՚ ֆիլմում, 1942-52 թթ. սցենարներ է •րում Ռոսելինիի, Ֆելլինիի եւ այլ ռեժիսորների համար, 1943-ին նկարահանում է ՙՊո գետի հովտի մարդիկ՚ ֆիլմը (էկրան է դուրս եկել 1947-ին): Մրցանակները` Ժյուրիի հատուկ մրցանակ (Կաննի փառատոն, 1960, ՙԱրկած՚ ֆիլմի համար եւ 1962, ՙԽավարում՚ ֆիլմի համար), FIPRESCI մրցանակ (Վենետիկի փառատոն, 1964, ՙԿարմիր անապատ՚ ֆիլմի համար), Լավա•ույն ռեժիսուրայի մրցանակ (Կինոքննադատների ազ•ային միություն, 1966, ՙԲլոու-ափ՚ ֆիլմի համար), Ոսկե արմավենու ճյուղ (Կաննի փառատոն, 1967, ՙԲլոու-ափ՚ ֆիլմի համար), Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը` կինոյում վաստակի համար, 1995: Մահացել է` 2007 թվականի հուլիսի 30-ին Հռոմում:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club british-council The European Cultural Foundation